Ի լրումն Ժողկոմների Խորհրդի 1921թ․ յունիս 20-ի Հայաստանի վարչական վերաբաժանման դեկրետի՝ Ժողկոմների Խորհուրդը որոշեց․ Զանգեզուրի Հ․Ս․Խ․ Հանրապետութեանը կցւած մասից կազմել առանձին Զանգեզուրի գաւառ (կենտրոնը՝ Գորիս)-բաղկացած հետևեալ գաւառակներից՝ Գորիսի, Դխի (Տեղ), Տաթևի, Սիսիանի (կենտրոնը՝ Բռնակոթ), Ղափանի (կենտրոնը՝ Ղաթարի գործարանները) և Մեղրիի։
Ժողկոմխորհի Նախագահ՝
Ա․ Մեասնիկեան (Ալ․ Մարտունի)
Ներքգործժողկոմ՝ Պ․ Մակինցեան
Ժողկոմների Խորհրդի Քարտուղար՝ Մ․ Ղարաբէկեան
«Խորհրդային Հայաստան», թիւ 168, սեպտեմբերի 8, 1921թ
Լուսանկարում՝ Գորիս քաղաքը 20-րդ դարեսկզբին













