Գյուղը լքում՝ գյուղի ու երկրի մասին հեռուներից են մտահոգվում. թարմ ուղեղով՝ դառը սուրճի հետ

2318
DCIM100MEDIADJI_0635.JPG

Գյուղից հեռացած և կոմունիստների ժամանակներից Երևանում խորը հիմքեր գցած բարեկամս բողոքում է՝ գյուղը դատարկվել է, էս իշխանություններն ի՞նչ են մտածում:

Գյուղից հեռացած և Արցախյան առաջին պատերազմի սկզբից Մոսկվայում խորը հիմքեր գցած մյուս բարեկամս բողոքում է՝ գյուղը դատարկվել է, էս իշխանություններն ի՞նչ են մտածում:

Գյուղից հեռացած և 1990-ական թթ կեսերից Ամերիկայում խորը հիմքեր գցած երրորդ բարեկամս բողոքում է՝ գյուղը դատարկվել է, էս իշխանություններն ի՞նչ են մտածում:

Գյուղից հեռացած և Երևանում խորը հիմքեր գցած բարեկամս մի այլ կարգի հայրենասեր է, մարդ չի ուզում բառ խոսել հարևանության մասին:

Գյուղից հեռացած և Մոսկվայում խորը հիմքեր գցած մյուս բարեկամս ավելի հայրենասեր է, քան Երևանում հաստատվածը: Այս բարեկամիս մոտ ընդհանրապես լեզուս չի պտտվում Հայաստանի ինքնիշխանությունից խոսել:

Գյուղից հեռացած և Ամերիկայում խորը հիմքեր գցած երրորդ բարեկամիս հայրենասիրությունը անցնում է Վիսլոնյան Հայաստանի սահմանները: Սահմաններ, որտեղ չկա Հայաստան, բայց կա խորը հայրենասիրություն և հանուն հայրենիքի զոհողության պատրաստակամություն, երբ գա դրա հարմար ժամանակը:

Ժամանակը մի քանի անգամ անցել է:

Մեռնի Հայաստանը՝ պրծնի ձեզանից:

Թաթուլ Հակոբյան

ԱՆԻ կենտրոն, Դովեղ, 8-ը ապրիլի, 2024թ.

Լուսանկարը՝ Եղիշե Պետրոսյանի