Հայ-թուրք/ադրբեջանական կռիվներ. 5 ապրիլի, 1920՝ Ոսկեվանը, Կոթին և Դովեղը՝ շրջապատված

4973

Դեպքերը Ղազախում

Ադերբեջան թերթը հաղորդում է, որ Ղազախում հայ զինված հրոսակախմբերը հարձակում են գործում երեք կողմից: Ղազախի զորամասը պաշտպանվում է համառ գրոհներից:

Վրաստանի հայոց ազգային խորհրդի ստացած տեղեկությունների համաձայն՝ Ղազախի շրջանի Ղոշխոթան [այսօր՝ Ոսկեվան-խմբ. ԱՆԻ], Կոթի և Դվեղ [Դովեղ] հայկական գյուղերը շրջապատված են թուրքերով [ադրբեջանցիներ]. տեղի են ունենում ուժեղ կռիվներ:

Վրաստանի կառավարության կից Ադրբեջանի տեղեկատու բյուրոն հայտարարում է.

Ստացված պաշտոնական տեղեկությունների համաձայն, [1920 թ] ապրիլի 5-ի առավոտյան ժամը 5-ին հայկական զինված խմբերը հարձակվեցին ադրբեջանյան տերիտորիայի վրա գտնվող Ղազախի գավառի Յարադուլլու գյուղի վրայ: Այդ գյուղը թալանել և ազգաբնակության երրորդ մասից ավելին սրի են անցրել: Շարունակելով առաջխաղացությունը, խումբը մոտեցել է Թաթլուին, բայց տեղական և շրջակա գյուղերի ազգաբնակությունը ետ է մղել այդ հարձակումը: Ետ մղված հայկական խմբերը ամրացել են Յարադուլլու գյուղում: Կռիվը շարունակվում է:

Ժողովուրդ, թիվ 58, 15 ապրիլի, 1920

http://tert.nla.am/archive/NLA%20TERT/JoxovurdYerevan/1920/58.pdf

Լուսանկարում՝ Կոթի գյուղը, Հայկական գանձարան