Կիրանց գյուղի բնակչությունը 1831-1931 թվականներին. Իջևանի շրջան

5840

Այսօրվա Կիրանց գյուղի բնակչության թվաքանակի մասին առաջին հստակ տեղեկատվությանը հանդիպում ենք 1831 թվականին: Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության մեջ նշվում է, որ 1831-ին գյուղը ունեցել է 171 բնակիչ, բոլորն էլ հայ:

Կիրանցը գտնվում է Տավուշի մարզի Իջևանի շրջանում՝ Երևան-Թբիլիսի միջպետական մայրուղու վրա: Հայաստանի հնագույն բնակավայրերից է, հիմնադրվել է չորրորդ դարում: Նախկինում գտնվել է ներկայիս Կիրանցի վանքի շրջակայքում և եղել է խոշոր բնակավայր՝ Կունեն անվանումով։

?????????????????????????????????????????????????

Կունենը տարածվել է Կիրանց գետի երկու կողմերում։ Կունենը վերահիմնվել է 1600-ականների սկզբներին եւ գրավել բավականին ընդարձակ տարածություն։ Պահպանվել են հինգ եկեղեցական շենքի (որոնցից երկուսը կանգուն են, իսկ երեքի միայն պատերն են մնացել), բաղնիքի եւ բազմաթիվ բնակելի տների մնացորդներ։

Կիրանց_գետը-1
Կիրանց գետը

Կանգնուն եկեղեցին կառուցվել է 1675 թվականին։ Եկեղեցու շուրջը կա ընդարձակ գերեզմանոց, որը հարուստ է տապանաքարերով և խաչքարերով։ Դրանց մի մասն ունեն 13-րդ դարի արձանագրություններ և ըստ դրանց Կունեն գյուղը մեծապես տուժել է 1236-1243 թվականների մոնղոլական արշավանքների ժամանակ: Եկեղեցիներից երկուսի վրայի արձանագրությունները հուշում են, որ արշավանքներից արդեն մոտ երեսուն տարի անց կունենցիները նոր եկեղեցիներ են կառուցել՝ 1276-ին և 1274-ին: Կունենի երկու թաղամասերն իրար հետ կապված են մինչ օրս կանգուն քարե կամրջով, որը հայտնի է Սրանոցի կամուրջ անվանով։

g_i

Կիրանցի բնակչությունը ըստ տարիների, եղել է հետևյալը.

1831 թվական – 171 հոգի

1873 թվական – 227 հոգի

1886 թվական – 294 հոգի

1897 թվական – 273 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար)

1908 թվական – 304 հոգի

1914 թվական – 358 հոգի (Кавказский календарь, Կովկասյան օրացույց)

1916 թվական – 256 հոգի (Кавказский календарь, Կովկասյան օրացույց)

1919 թվական – 305 հոգի

1922 թվական – 214 հոգի

1926 թվական – 227 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 217-ը՝ հայ, 10-ը՝ թուրք

1931 թվական –  299 հոգի

Կիրանցը իր ներկայիս տեղում հիմնվել է 19-րդ դարի վերջերին, բնակիչներն այստեղ են եկել Կունենից, նաև շրջանի այլ գյուղերից:  Խորհրդային կարգերի հաստատումից որոշ ժամանակ անց գյուղը վերանվանվել է Գետաշեն:

Պատմական

Կիրանցը մինչև Հայաստանի Առաջին Հանրապետությունը՝ 1918 թվականը, Ելիզավետպոլի (Գանձակ, այսօր՝ Գյանջա) նահանգի Ղազախ գավառի կազմում մաս է կազմել ցարական՝ Ռոմանովների Ռուսաստանի:

1828-ից, երբ ամբողջ Անդրկովկասը Պարսկաստանից անցավ Ռուսաստանին, Անդրկովկասը մինչև 1918-ը մի քանի անգամ ենթարկվել է վարչական վերաձևավորումների: Մինչև Հայաստանի Առաջին Հանրապետության (1918-1920/21թթ.) կազմ մտնելը Կիրանցը Ռուսաստանի կազմում է եղել որպես Վրացական նահանգի (1828-1840),  Վրաց-իմերեթական նահանգի (1840-1845), Թիֆլիսի նահանգի (1845-1868) և Ելիզավետպոլի նահանգի (1868-1918) մաս:

g_i (1)

Հայաստանի Առաջին Հանրապետության շրջանում ցարական Ռուսաստանի մեջ մտնող Ղազախի գավառը վեճի առարկա է եղել Հայաստանի և Ադրբեջանի միջև, այստեղ գրանցվել են հայ-թաթարական բախումներ: Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը այս հատվածում գծվել է համաձայն 1920 թվականի օգոստոսի 10-ի հայ-ռուսական համաձայնագրի: Ինչպես հայտնի է, 1920-ի օգոստոսին Հայաստանը դեռ անկախ էր, մինչդեռ Ադրբեջանը ապրիլին խորհրդայնացվել էր և ենթարկվում էր Մոսկվային:

Խորհրդային տարիներին Կիրանցի բնակչությունը գրեթե չի ավելացել՝ մնալով 300-ի սահամաններում:

Թաթուլ Հակոբյան

Լրագրող, ԱՆԻ կենտրոն

Դիտել նաև՝