Խաչատուր Կարճիկյանը կնոջ՝ Անահիտի և երեխաների՝ Զաբելի ու Հովհաննեսի հետ

2505

ԱՆԿՐԿՆԵԼԻ ԽԱՉԻԿԸ

Հայաստանի Հանրապետության ֆինանսների առաջին նախարար, հանրային խնամատարության առաջին նախարար և ՀՅԴ Արևելյան Բյուրոյի անդամ Խաչատուր Կարճիկյանը կնոջ՝ Անահիտի և երեխաների՝ Զաբելի ու Հովհաննեսի հետ։

Զոհվում է 1918 թ. նոյեմբերի 14-ին իր աշխատասենյակում՝ դաշնակցական սպա Եգոր Տեր-Մինասյանի կողմից կրծքին ստացած ատրճանակի 3 կրակոցից։

ՀՀ առաջին քաղաքական սպանությունը կատարված փաստ էր այլևս։

Վարչապետ Հովհաննես Քաջազնունին իր սիրելի պետական նախարարի անդառնալի կորուստն այսպես է բնութագրել հաջորդ օրը գումարված և նրա հիշատակին նվիրված խորհրդարանի նիստում. «…Ոճիրն ունի զուտ քաղաքական բնույթ, անձնական և թշնամական ոչինչ չունի իր մեջ։ Կարճիկյանը զոհվեց իբրև քաղաքական և պետական գործիչ. զոհվեց… լեզուս չի պտտում ասել, իր սեփական ընկերոջ ձեռքով… Ծանր է կորուստը (լալիս է), մեծ կորուստ ունեցավ մեր երկիրը, հայ ժողովուրդը և մանավանդ մեր կառավարությունը… Անվարժ ենք պետական կյանքին. այդ դրության մեջ հանգուցյալը միակն էր իբրև պետականորեն մտածող մարդ, թող այդ չվիրավորի կազմի մյուս անդամներին, և իբրև այդպիսին, նա օգնում էր ամենքիս իր կտրուկ ու զգաստ մտքով, ինիցիատիվով, կամքի ուժով ու կազմակերպչական մեծ ընդունակությամբ։ Կորուստը մեծ լինելուց զատ և անփոխարինելի է։ Այդ մի հռետորական դարձվածք չէ, որ օգտագործում եմ, այլ հենց այդպես է իրոք։ Այդպես էր հանգուցյալը, սակայն տեսանք և վարձատրությունը։ Նա կատարեց իր պարտքը, բերեց իր կյանքը Հայրենիքի սեղանին, մնում է որ Հայրենիքն էլ… (երկար հեկեկում է) իր պարտքը կատարի…»։

Լուսանկարը և տեքստը Մայքլ Բաբայանի ֆեյսբուքի էջից