Քեմալականները գրավում են Սարիղամիշը, Ղորղանյանը՝ Կարսից․ 1920-ի սեպտեմբերի 28-29

5231

Սարիղամիշում

Երևան, 28 սեպտեմբերի․-

Զորական գլխավոր շտաբի առավոտյան ժամը 10-ի հաղորդագրություն․

Սեպտեմբերի 28-ի գիշերը տաճիկները [թուրքեր] խոշոր ուժերով հարձակման անցան Սարիղամիշի վրա, միաժամանակ Բարդուսից և Կարակուրդի վրայով։ Թշնամու ուժերի ճնշման տակ մեր զորամասերը քաշվում են դեպի Սարիղամիշ։

Տաճիկների կողմից գործում է երկու լրիվ դիվիզիա։

Սարիղամիշը դատարկված

Երևան․ 29 սեպտեմբերի․-

Զորական գլխավոր շտաբի առավոտյան ժամը 10-ի հաղորդագրություն․

Սեպտեմբերի 29-ի գիշերը, թշնամու գերազանց ուժերի ճնշման տակ մենք մաքրեցինք Սարիղամիշը։

Շնորհիվ Վերիշան գյուղի մոտ մեր զորամասերի համառ դիմադրության՝ տաճիկներին չհաջողվեց Սարիղամիշը պաշտպանող մեր զորամասերի թիկունքն անցնել, ուստի և նահանջը կատարվել է կանոնավոր կերպով։

Կարսից

Սեպտեմբերի 29-ին

Կարսը կայուն է և հանգիստ, տրամադրությունը շատ բարձր և պաշտպանելով հայրենիքի առաջավոր դիրքերը, մենք համակված ենք մեծ հավատով, որ մեզ հետ է երկիրը և նրա արթուն կառավարությունը։

Նահանգապետ Ղորղանյան

Յառաջ, ՀՅԴ, թիւ 211, 29 Սեպտեմբեր, 1920

Լուսանկարում՝ Խատիսյանը և Նազարբեկյանը Սարիղամիշում, 1919թ. նոյեմբեր