Լևոն Տեր-Պետրոսյան՝ պետական հեղաշրջման փորձը կանխվեց. 25 սեպտեմբեր, 1996

4984

Լևոն Տեր-Պետրոսյանի ուղերձը, 25 սեպտեմբեր, 1996թ.

Այս ուղերձը, որով նաև Հայաստանում հայտարարվեց արտակարգ դրություն, առաջին նախագահը հղեց անմիջապես այն բանից հետո, երբ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ ամբոխը գրոհեց Ազգային ժողովը: Վազգեն Մանուկյանը պնդում էր, որ նախագահական ընտրությունները կեղծվել են: 

“Մենք այս գործողությունների ընթացքում պահպանեցինք մեր սառնասրտությունը մինչև վերջին վայրկյանը, մինչև այն ժամանակ, երբ գազազած ամբոխը հայտնի հրահրիչների գլխավորությամբ տապալեց խորհրդարանի ցանկապատերը, խուժեց խորհրդարանի շենք, առևանգեց և անհայտ ուղղությամբ տարավ Բաբկեն Արարքցյանին և Արա Սահակյանին: Միայն այդ բանից հետո մեր իրավապահ մարմինները ստիպված էին նախազգուշական օդային կրակ բացել, և դա փրկեց իրադրությունը շատ ավելի ծանր հետևանքներից… Միայն դրանից հետո ամբոխը խուճապի մատնվեց, լքեց շենքը և խորհրդարանը շրջապատող զբոսայգին: Ես հայտարարում եմ. ժամանակավորապես արգելել չարտոնված հանրահավաքների, ցույցերի, երթերի կազմակերպումն ու անցկացումը… Զինված ընդհարման, խորհրդարանի շենքի գրոհի, խորհրդարանի նախագահի և փոխնախագահի դեմ մահափորձի բոլոր պատասխանատուները կպատժվեն օրենքի ամենայն խստությամբ”:

Հայաստանի Հանրապետութիւն օրաթերթ, թիվ 196, 26 սեպտեմբեր, 1996թ.