Հայաստանի պետական ընդհանուր պարտքը՝ 11 մլրդ 352 մլն դոլար. ՀԵՏՔ

1503

Հայաստանի պետական պարտքը 2023 թվականի հուլիսի վերջի դրությամբ կազմել է մոտ 11 մլրդ 352 մլն դոլար, տեղեկացնում է ՀԵՏՔ-ը:

Հայաստանի արտաքին պետական պարտքը հուլիսի վերջի դրությամբ կազմել է 6 մլրդ 663 մլն դոլար, որը այս տարվա յոթ ամիսների ընթացքում աճել է 218 մլն դոլարով կամ 3.4%-ով։ Արտաքին պարտքի հիմնական մասը միջազգային կազմակերպություններից և օտարերկրյա պետություններից ստացված վարկերն են։

Նույն ընթացքում ավելի մեծ տեմպով աճում է ներքին պարտքը։ Այս տարվա յոթ ամիսներին ներքին պարտքն ավելացել է 496 մլն դոլարով՝ 11.8%-ով և կազմել 4 մլրդ 688 մլն դոլար։

Ընդհանուր պարտքը 11 մլրդ դոլարի շեմը հատել է մայիսից։