Հայաստանում թուրք դեսպան Մեհմեդ Ալի փաշայի պատվին բանկետ Երևանում․ 1918-ի սեպտեմբերի 12

4110

Հինգշաբթի, [1918-ի սեպտեմբերի] 12-ին հայկական կառավարությունը ճաշ տվեց [Հայաստանում] օսմանյան պետության դեսպան Մեհմեդ Ալի փաշային։

Ճաշին հրավիրված էին զինվորական բարձր պաշտոնյաները, Հայաստանի Խորհրդի [պարլամենտ] նախագահը և ֆրակցիայի ավագները։

Ճաշի ժամանակ բաժակաճառեր արտասանեցին մինստր-նախագահ [վարչապետ] Հ․ Քաջազնունին, Խորհրդի նախագահ Ա․ Սահակյանը, կորպուսի հրամանատար զորավար Նազարբեկյանը, Հայ ժողովրդական ֆրակցիայի ավագ Ստ․ Մալխասյանը և արդարադատության մինստր Գ․ Պետրոսյանը, որոնց բոլորին պատասխանում էր դեսպանը։

Ճառերի մեջ երկուստեք շեշտվում էր հաշտ և խաղաղ կենակցության կարևորությունը և երկու հարևան պետությունների շահերի համերաշխությունը։

*****

Խալիլ փաշայից թույլտվություն է ստացվել 12500 փութ ցորեն ստանալու համար Օսմանյան Թուրքիայից։

Ժողովուրդ, թիվ 10, կիրակի, սեպտեմբերի 15, 1918

Լուսանկարում՝ ՀՀ կառավարության շենքը