Օսմանյան կայսրության դեսպան Մեհմեդ Ալի փաշայի ժամանումը Երևան. 8 սեպտեմբեր, 1918թ

3390

Թուրքական դեսպանի ժամանումը Երևան

Սեպտեմբերի 8-ին Երևան ժամանեց Հայաստանի Հանրապետությունում նշանակված թուրքական դեսպան Մեհմեդ Ալի փաշան: Նա ունի փառավոր կրթություն և Էնվեր փաշայի ազգականներից է:

Նրան դիմավորելու էին գնացել ներքին գործերի մինիստրը [Արամ Մանուկյան] և ուրիշ բարձրաստիճան անձինք: Իր բնակարանի մոտ դրված էր պատվավոր պահակախումբ և երաժշտախումբ: Մեհմեդ Ալի փաշայի հետ եկել է շքախումբ կազմված 15 հոգուց:

Սեպտեմբերի 9-ին փաշան փոխայցելություններ արեց մեր մինիստրներին:

«Ժողովուրդ», Հայ ժողովրդական կուսակցության օրգան, թիվ 9, տպագրության Ա տարի, հինգշաբթի, 12 սեպտեմբերի, 1918թ․