Ռոբերտ Քոչարյանի հրապարակային ելույթը. 17 հունիսի, 1988թ

3916

Այս վավերագրությունը, որ պատրաստել է Արցախի հանրային հեռուստատեսությունը, պատմում է 1988-ի Արցախյան շարժման մասին։ Նկարահանումները, որոնք արվել են տարբեր օպերատորների կողմից, ընդգրկում են 1988-ի փետրվարի 20-ից մինչև նույն տարվա հունիսի 17-ը ընկած ժամանակահատվածը։ Բացառությամբ 27-29 փետրվարի նկարահանումների, որոնք արվել են Սումգայիթում, մյուս բոլոր կադրերը Ստեփանակերտից են։ Հունիսի 17-ին բազմահազարանոց հանրահավաքում ելույթ է ունեցել Ռոբերտ Քոչարյանը, ով պետք է դառնար Արցախի, ապա և Հայաստանի նախագահը։