«Դովեղ» ՖԱ-ն հայտարարում է 6-ից 10 տարեկան՝ 2018, 2017, 2016, 2015 և 2014 թթ ծնված դպրոցականների ընդունելություն

4247

Նոյեմբերյան համայնքի «Դովեղ» ֆուտբոլային ակումբը հայտարարում է 6-ից 10 տարեկան դպրոցականների՝ 2018, 2017, 2016, 2015, 2014 թվականներին ծնված տղաների և աղջիկների ընդունելություն:

Ընդունելությունը սկսվում է հունիսի 1-ից, իսկ պարապմունքները մեկնարկելու են հուլիսի 1-ից հետևյալ չորս վայրերում՝ Բագրատաշեն և Կոթի գյուղերի ՀՖՖ կառուցած արհեստական խոտածածկով փոքր դաշտերում, Դովեղ գյուղի դպրոցի հարևանությամբ գտնվող ֆուտբոլի դաշտում և Նոյեմբերյանի քաղաքային մարզադաշտում:

Յուրաքանչյուր կիրակի բոլոր 4 վայրերի դպրոցականները ընդհանուր պարապմունք են անցկացնելու Նոյեմբերյանի քաղաքային մարզադաշտում: Այդ նպատակով, ինչպես նախորդ տարի, 2023-2024 թթ մրցաշրջանի ամբողջ ընթացքում գործարկվելու են կանոնավոր 3 երթուղիներ՝

ա/ Կոթի-Ոսկեվան-Բաղանիս-Ջուջևան-Նոյեմբերյան,

բ/ Բագրատաշեն-Դեղձավան-Պտղավան-Հաղթանակ-Զորական-Նոյեմբերյան,

գ/ Ախթալա-Շնող-Քարկոփ-Արճիս-Այրում-Նոյեմբերյան: 

Բոլոր երթուղիները լինելու են անվճար: Պարապմունքների համար գումար չի գանձվելու: Ակումբ հաճախող դպրոցականները ապահովվելու են մարզազգեստով:

Գալիք՝ 2023-2024 թթ մրցաշրջանում «Դովեղը» ձգտելու է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող մանկապատանեկան առաջնություններում և գավաթի խաղարկություններում ձևավորել մի քանի տարիքային թիմեր՝

1. մինչև 14 տարեկաններ՝ 2010-2011 թթ ծնվածներ,

2. մինչև 13 տարեկաններ՝ 2011-2012 թթ ծնվածներ,

3. մինչև 12 տարեկաններ՝ 2012-2013 թթ ծնվածներ,

4. մինչև 10 տարեկաններ՝ 2014-2015 թթ ծնվածներ,

5. մինչև 8 տարեկաններ՝ 2017-2018 թթ ծնվածներ:

Հատուկ ուզում ենք տեղեկացնել, որ ամեն կիրակի՝ Նոյեմբերյանում անցկացվելիք պարապմունքների սկզբում և վերջում՝ 20-ական րոպե, հենց մարզադաշտում, պատանի ֆուտբոլիստները մասնագետների ներկայությամբ կսովորեն անգլերեն և Հայաստանի պատմություն: Այսպիսով, «Դովեղը» ձգտելու է ֆուտբոլի միջոցով նաև գիտելիքներ փոխանցել մեր երեխաներին:

Ընդունելության համար, բացի այն դպրոցականների, ովքեր արդեն «Դովեղի» կազմում խաղում են ՀՀ ֆուտբոլի առաջնության տարբեր տարիքային թիմերում, պարտադիր է ներկայացնել՝

ա. ծննդական կամ անձնագիր,

բ. դպրոցից կնիքով տեղականք, որ տվյալ երեխան սովորում է տվյալ դպրոցում: Ձևաթուղթը կտրամադրենք մենք: Եթե երեխան ներկայացնում է անձնագիր, ապա դպրոցից տեղեկանքի կարիք չկա,

գ. գյուղի/քաղաքի ամբուլատորիայից կամ բժշկական կենտրոնից տեղեկանք, որ երեխան առողջ է,

դ. 3-4 չափի 2 լուսանկար:

Մյուս մանրամասների համար կարող եք դիմել մեր ակումբի մարզիչներին և տնօրինությանը՝

Գևորգ Մանուկյանին՝ հեռ 077 03 49 59,

Արթուր Մարանդյանին՝ հեռ 091 30 87 49,

Թաթուլ Հակոբյանին՝ հեռ 098 65 53 21 կամ 091 42 64 35,

կապվել մեզ հետ էլեկտրոնային նամակով՝ doveghfc@gmail.com կամ գրել մեր Ֆեյսբուքի էջին՝ https://www.facebook.com/profile.php?id=100027689480461

«Դովեղ» ֆուտբոլային ակումբին 2023-2024թթ մրցաշրջանում աջակցում են Հայաստանի առաջատար դրամատներից ԻՆԵԿՈԲԱՆԿ-ը, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը՝ ԺԶՀ-ն, ԴՈՎԵՂ. ՍԱՀՄԱՆԻ ՈՒԺԸ ընկերությունը:

«Դովեղ» ֆուտբոլային ակումբ ՀԿ

1 հունիսի, 2023թ