«Տրապիզոնի, Բաթումի կատակերգությունները ողբերգական վախճան ունեցան». 8 հունիս, 1918

3002

ԱՆԻ-ի տեղեկանքը

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ՀՅԴ «Աշխատանք» թերթի՝ 1918թ․ հունիս 8-ի համարում լույս տեսած հոդվածից մի հատված։ Այս հրապարակումից ակնհայտ է դառնում այն հակասությունը, որ եղել է Երևանի և Թիֆլիսի Հայոց ազգային խորհուրդների միջև՝ կապված Բաթումի բանակցություններ հետ: Ճիշտ է նաև, որ չնայած քննադատություններին, Երևանի Հայոց Ազգային խորհուրդը, ի վերջո, ստիպված է եղել ընդունել Բաթումի բանակցությունների արդյունքները: 

*****

Կոմեդիան դրամայով վերջացած

Կատարվեց…

Գրչի թեթև շարժումով վերջացավ ամեն ինչ: Թաղվեցին ապագա հույսերն ու երազները՝ թողնելով սև, մռայլ իրականություն՝ ճնշող, խորովող և մահվան չափ սարսռազդեցիկ: Տրապիզոնի, Բաթումի կատակերգությունները անսպասելի ու ողբերգական վախճան ունեցան՝ թևաթափ անելով հայ ժողովրդին և նրան մատնելով ստրկական կենցաղի:

Նենգ ու դավադիր թշնամին այս անգամ էլ հաջողեցրեց խաբկանքով գլուխ բերել իր զենքի ուժով անել չկարողացածը…

Մենք այլևս ժառանգը չենք մեր հին, խնկելի հերոսների, մեր հեղափոխական նախորդ սերնդի:

«Աշխատանք», Գ. Տարի, շաբաթ, 8 (26) Յունիս, 1918, թիւ 6 (206)