Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը օրերս ԱՄՆ-ում անգլերենով վերահրատարակել է «Հերոսների ճամփորդությունը. զորավար Անդրանիկ և Վաղարշակ Շահինյան» (The Journeys of Heroes: General Antranig, Vagharshag Shahinian) հատորը:
Հատորի խմբագիրներն են Թաթուլ Հակոբյանը և Փոլ Շահինյանը, թարգմանիչը՝ Հեղինար Մելքոմ Մելքոմյանը: Առաջաբան են գրել Ռիչարդ, Քեն և Քարոլ Սարաջյանները, ինչպես նաև առաջաբան ու ներածություն՝ Փոլ Շահինյանը:
Հայագիտական արժեքավոր այս աշխատությունը ներառում է երկու առանձին պատմություն՝ Եղիշէ Քաջունու Զօրավար Անդրանիկ – Հայկական առանձին հարուածող զօրամասը օրագրությունը և Սարդարապատի հերոսներից Անդրանիկ Շահինյանի հարցազրույցը, որ արվել է նրա կյանքի մայրամուտին՝ 1953-ին, ԱՄՆ-ում:
2015 թվականին ԱՆԻ կենտրոնը վերահրատարակել էր զորավարի գրագիր Եղիշէ Քաջունու օրագրությունը, որը Անդրանիկ Օզանյանի՝ 1918 թվականի ապրիլից մինչև 1919 թվականի ապրիլ Հայաստանում անցկացրած մեկ տարվա մանրամասն պատմությունն է:
Վաղարշակ Շահինյանը 1918-ին իր 1100-հոգանոց աշխարհազորային բանակով մասնակցել է Սարդարապատի ճակատամարտին: Նա ծնվել էր 1889-ին, Վանում: 1910-ին մեկնել էր ԱՄՆ, սակայն կարճ ժամանակ անց վերադարձել, մտել զինվորական ծառայության և մասնակցել առաջին աշխարհամարտին:
Հետագայում նա կրկին մեկնել է ԱՄՆ՝ ծավալելով բիզնես գործունեություն: Մահից հետո՝ 1976 թվականին, նրա աճյունից մի բուռ հող բերվել և ամփոփվել է Սարդարապատի հուշահամալիրի արծիվների ճեմուղու առաջին արծվի մեծադիր քանդակի մերձակա հատվածում:
«Հերոսների ճամփորդությունը. զորավար Անդրանիկ և Վաղարշակ Շահինյան» (The Journeys of Heroes: General Antranig, Vagharshag Shahinian) հատորը հնարավոր կլինի ձեռք բերել Թաթուլ Հակոբյանի՝ 2023թ փետրվարի 1-13-ը ԱՄՆ այցի ընթացքում:
Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն
29 հունվարի, 2023թ












