Լրագրող, Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի համակարգող Թաթուլ Հակոբյանը 2023թ մարտի 7-ից 15-ը հանդիպում-քննարկումների շարք կունենա Միացյալ Նահանգների Արևելյան ափի, իսկ մարտի 16-ից 19-ը՝ Արևմտյան ափի մի քանի քաղաքների հայության հետ:
Նախատեսված են ելույթներ Հարավային Կառոլինա, Վիրջինիա, Մերիլենդ, Նյու Ջերսի, Փենսլիվանիա, Քոննեքթիքուտ, Մասաչուսեթս, Ռոդ Այլանդ, Նյու Յորք և Կալիֆոռնիա նահանգներում:
Հանդիպում-քննարկումների առանցքում կլինի իրավիճակը Հայաստանում/ Արցախում, մասնավորապես 2022թ սեպտեմբերյան երկօրյա պատերազմից հետո, երբ Ադրբեջանը նոր տարածքներ զավթեց Հայաստանի ինքնիշխան տարածքում՝ Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում:
Հանդիպում-քննարկումների ընթացքում Թաթուլ Հակոբյանը կանդրադառնա Հայաստան-Ադրբեջան սահմանում տիրող իրավիճակին, Սյունիքում և Արցախում ստեղծված նոր պայմաններին 44-օրյա պատերազմից հետո, Արցախի շրջափակմանը:
Ձեռնարկների ավարտին ներկաները հնարավորություն կունենան ձեռք բերել Հակոբյանի և ԱՆԻ կենտրոնի հրատարակությունները:
Այս պահի դրությամբ հաստատված են Հակոբյանի երկու ձեռնարկները՝
- մարտի 8-ին՝ Վաշինգտոնում,
2. մարտի 13-ին՝ Հարթֆորդում, Քոննեքթիկուտ:
Մյուս հանդիպումների վայրերի, օրերի և այլ մանրամասների մասին կտեղեկացնենք հավելյալ՝ առաջիկա օրերին:
Քանի որ Հակոբյանի գրաֆիկը ճկուն է, ԱՄՆ տարբեր քաղաքների անհատներ, միություններ կամ կազմակերպություններ կարող են նրան հրավիրել իրենց համայնք՝ օգտագործելով նրա ԱՄՆ-ում գտնվելու պատեհությունը:
Թաթուլ Հակոբյանի հետ կարող եք կապվել՝ գրելով հետևյալ էլեկտրոնային նամակներին.
aniarcf@gmail.com կամ tatarmen@yahoo.com,
Ֆեյսբուքի էջին.
https://www.facebook.com/profile.php?id=100000616638924
Հեռախոսահամարներ.
374 91 42 64 35 – Viber
374 98 65 53 21 – WhatsApp
Թաթուլ Հակոբյանն ավարտել է Երևանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետն ու Վրաստանի հանրային կապերի ինստիտուտը (Թբիլիսի):
Նա աշխատել է «Անկախություն» (1991-1995), «Երկիր» (1998-2000), «Ազգ» (2000-2005), ՀԵՏՔ (2005-2006), «Ազդակ» (2005-2016), The Armenian Reporter” (2008-2009) պարբերականներում, Հայաստանի Հանրային ռադիոյում (2004-2008), «Սիվիլիթաս» հիմնադրամում և «ՍիվիլՆեթ» օնլայն հարթակում (2009-2021), ԱԼԻՔ ՄԵԴԻԱ հարթակում (2021-2023):
Թաթուլ Հակոբյանը Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ հիմնադրամի համակարգողն է և հիմնադիրը 2014 թվականի նոյեմբերից:
2005-ին Հակոբյանն արժանացել է Երևանի մամուլի ակումբի ամենամյա մրցանակին` «Ազգ» թերթում տարածաշրջանային զարգացումները լուսաբանելու համար:
2009թ. նա ստացել է Երևանի մամուլի ակումբի մեկ այլ մրցանակ` իր «Կանաչ ու սև. արցախյան օրագիր» գրքի համար:
2014-ին նա արժանացել է Հայկաշեն Օզունյան գրական մրցանակին իր երկրորդ` «Հայերը ու թուրքերը» գրքի համար:
2016թ. Հակոբյանն արժանացել է Երևանի մամուլի ակումբի «Մամուլի ազատության ժամանակը» մրցանակին` Ղարաբաղյան հակամարտության հետևողական և համակողմանի լուսաբանման համար:
2019թ Հակոբյանն արժանացել է Media Excellence Award (2018 Universal Rigthts Award) մրցանակի:
Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն
10 փետրվարի, 2023թ












