«Հայ հին վիպաշխարհը». Սարգիս Հարությունյան

5024

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը՝ ի գիտություն գրողների և հրատարակիչների տեղեկացրել է, որ այս տարվա՝ 2023 թվականի ընթացքում, նախաձեռնում է նոր ծրագիր՝ Հայաստանում և արտերկրում տպագրված հին ու նոր բոլոր գրքերի մասին՝ լինեն արևելահայերեն/արեւմտահայերեն կամ այլ լեզուներով, մեր կենտրոնի կայքով տալ կարճ տեղեկատվություն, որպեսզի դրանք ավելի տարածում ունենան:

Մենք ամեն ամիս տալիս ենք նաև հայագիտական նոր գրքերի մասին ամփոփ տեղեկատվություն, որը պատրաստում է Գէորգ Եազըճեանը:

Սարգիս Հարությունյան. «Հայ հին վիպաշխարհը»

Գիրքն ամփոփում ու ամբողջական պատկերացում է տալիս տարբեր աղբյուրներում ցրված հայ հին առասպելների ու վեպերի մասին։ Հեղինակը միանգամայն հարազատ է մնացել սկզբնաղբյուրների տվյալներին, անգամ դրանց ոճին ու մտածողությանը։ Կատարվել են մի այն տարբեր աղբյուրներով ավանդված միևնույն զրույցի տարբերակների համադրումներ, միևնույն զրույցում անհարկի կրկնվող
մտքերի, առանձին մոտիվների հապավումներ, որոշ միջադեպերի, անգամ առանձին սյուժեների, կրոնաբարոյախոսական ավելորդ մեկնաբանությունների կրճատումներ՝ նպատակ ունենալով հնարավորին չափ պահել ու պահպանել տվյալ զրույցի, պատումի կամ կերպարի նախնական, բուն ավանդական նկարագիրը։

 էջերի քանակը :328

 կազմ : կոշտ

 չափեր : 17×24

Հրատարակիչ՝ ԱՆՏԱՐԵՍ