«Որբերի Ամենայն Հայոց Հայրիկը». Սուսաննա Հովհաննիսյան

3326

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը՝ ի գիտություն գրողների և հրատարակիչների տեղեկացրել է, որ այս տարվա՝ 2023 թվականի ընթացքում, նախաձեռնում է նոր ծրագիր՝ Հայաստանում և արտերկրում տպագրված հին ու նոր բոլոր գրքերի մասին՝ լինեն արևելահայերեն/արեւմտահայերեն կամ այլ լեզուներով, մեր կենտրոնի կայքով տալ կարճ տեղեկատվություն, որպեսզի դրանք ավելի տարածում ունենան:

Մենք ամեն ամիս տալիս ենք նաև հայագիտական նոր գրքերի մասին ամփոփ տեղեկատվություն, որը պատրաստում է Գէորգ Եազըճեանը:

Սուսաննա Հովհաննիսյան. «Որբերի Ամենայն Հայոց Հայրիկը»

Գիրքը ներկայացնում է Հայոց ցեղասպանության տարիներին Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի որբախնամ գործունեությունը, Էջմիածնի, Ալեքսանդրապոլի, Թիֆլիսի մանկատների որբերի կյանքում նրա հայրական հոգատարությունը, անմոռաց դերը: Ուսումնասիրությունը ներառում է նաև
բազմաթիվ որբերի, մասնավորապես Հայ գրողների կովկասյան ընկերության որդեգիրների երախտագետ վերաբերմունքի բազմաթիվ օրինակներ, նրանց բանաստեղծությունները` ձոնված իրենց կողմից «Հայրիկ» պատվատիտղոսին արժանացած բանաստեղծին:

Առաջին անգամ մենագրությանը կից հրապարակվում և գիտական շրջանառության մեջ են դրվում Թումանյանին ուղղված որբ երեխաների նամակներ, որոնք, բացի գրողի ու նրան հանդիպած յուրաքանչյուր մանկան կենսագրության փաստը լինելուց, նաև ողբերգական ժամանակի ուշագրավ վավերագրեր են:

Գիրքը նախատեսվում է ինչպես թումանյանագետների, պատմաբանների, ցեղասպանագետների, այնպես էլ ընթերցող լայն շարջանակի համար:

 էջերի քանակը :264 + 16 էջ ներդիր

 կազմ : կոշտ

 չափեր : 14,8×21

Պատասխանատու խմբագիր՝ պատմ. գիտ դոկտոր, ցեղասպանագետ Արմեն Մարուքյան:

Հրատարակիչ՝ ԱՆՏԱՐԵՍ