«Հայաստանի անկախության վերականգնումը 1990-1991». Աշոտ Սարգսյան

2920

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը՝ ի գիտություն գրողների և հրատարակիչների տեղեկացրել է, որ այս տարվա՝ 2023 թվականի ընթացքում, նախաձեռնում է նոր ծրագիր:

Որպես հայագիտությամբ, պատմագրությամբ, ազգագրությամբ և հրատարակչությամբ զբաղվող մասնագիտացված կենտրոն, մենք Հայաստանում և արտերկրում տպագրված հին ու նոր բոլոր գրքերի մասին՝ լինեն արևելահայերեն/արեւմտահայերեն կամ այլ լեզուներով, մեր կենտրոնի կայքով տալիս ենք կարճ տեղեկատվություն, որպեսզի դրանք ավելի տարածում ունենան:

Ինչպես հայտնի է, մենք ամեն ամիս տալիս ենք նաև հայագիտական նոր գրքերի մասին ամփոփ տեղեկատվություն, որը պատրաստում է Գէորգ Եազըճեանը:

«Հայաստանի անկախության վերականգնումը 1990-1991». Աշոտ Սարգսյան

Գիրքը շարունակությունն է, 2-րդ հատորը «Ղարաբաղյան շարժման պատմություն 1988-1989» վերնագրով 2018թ. հրատարակված աշխատության: Այն ամփոփում է Ղարաբաղյան կամ Հայկական ժողովրդավարական շարժման պատմության՝ կոմունիսական դարաշրջանի ավարտի և Հայաստանի անկախ պետականության հիմնարկեքի փուլերը: Հայաստանը շարունակում է իր առաջատար դերակատարությունը միջազգային նշանակություն ունեցող ժողովրդավարական գործընթացներում, որպես անկախ պետություն մուտք է գործում միջազգային հանրության ընտանիք ամենաբարձր վարկանիշով՝ ներսում ունենալով
ամենածանր խնդիրներ և մարտահրավերներ:

էջերի քանակը : 576
կազմ : կոշտ
չափեր : 16 X 22

Հրատարակիչ՝ ԱՆՏԱՐԵՍ

Դիտել նաև՝

Աշոտ Սարգսյան. զրույց Թաթուլ Հակոբյանի հետ