Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը՝ ի գիտություն գրողների և հրատարակիչների տեղեկացրել է, որ այս տարվա՝ 2023 թվականի ընթացքում, նախաձեռնում է նոր ծրագիր:
Որպես հայագիտությամբ, պատմագրությամբ, ազգագրությամբ և հրատարակչությամբ զբաղվող մասնագիտացված կենտրոն, մենք Հայաստանում և արտերկրում տպագրված հին ու նոր բոլոր գրքերի մասին՝ լինեն արևելահայերեն/արեւմտահայերեն կամ այլ լեզուներով, մեր կենտրոնի կայքով տալիս ենք կարճ տեղեկատվություն, որպեսզի դրանք ավելի տարածում ունենան:
Ինչպես հայտնի է, մենք ամեն ամիս տալիս ենք նաև հայագիտական նոր գրքերի մասին ամփոփ տեղեկատվություն, որը պատրաստում է Գէորգ Եազըճեանը:
—
«Սասնա ծռեր» էպոսի պոետիկան». Ազատ Եղիազարյան
Մենագրության մեջ քննվում են հայկական էպոսի պատմության, հայոց էպիկական ժառանգության ու աշխարհի էպոսների մեջ գրված տեղի և գեղարվեստական առանձնահատկությունների խնդիրներ: Գիրքը հասցեագրված է «Սասնա ծռերի» ընթերցումների, հայկական գեղարվեստական խոսքով հետաքրքրվողներին, ուսումնասիրողներին:
էջերի քանակը : 328
կազմ : կոշտ
չափեր : 14,8 X 21
Հրատարակիչ՝ ԱՆՏԱՐԵՍ
Կարդալ նաև՝
Գրողների և հրատարակիչների համար՝ ի գիտություն. ԱՆԻ կենտրոնի նոր նախաձեռնությունը












