Գուգարքի շրջանում ազգամիջյան կոնֆլիկտի և նրա ողբերգական հետևանքների հարցը. 4 դեկտեմբեր

1521

Հայաստանի Կոմկուսի կենտկոմում

Դեկտեմբերի 4-ին տեղի ունեցավ Հայաստանի Կոմունիստական Կուսակցության Կենտրոնական Կոմիտեի բյուրոյի նիստը:

Քննարկվեց ազգամիջյան ընդհանրումների փաստերը կանխելու անհետաձգելի միջոցառումների հարցը:

Բյուրոն քննարկեց Գուգարքի շրջանում տեղի ունեցած ազգամիջյան կոնֆլիկտի և նրա ողբերգական հետևանքների հարցը:

Իրադրության սրմանը նպաստում էին այսպես կոչված «Ղարաբաղ» կոմիտեի Կիրովական քաղաքի կազմակերպության սադրիչ գործողությունները:

Թույլ են տրվել բռնության և ջարդերի փաստեր, որի հետևանքով Գուգարքի շրջանում կան զոհեր:

ՙՍովետական Հայաստան՚, թիվ 287, 6 դեկտեմբեր, 1988թ.