Ռուս խաղաղապահները օգոստոսի 25-ին դուրս կգան Աղավնո գյուղից. «Ազատություն»

4589

«Ազատություն» ռադիոկայանը, վկայակոչելով Աղավնո գյուղի բնակիչներին հաղորդում է, որ մինչև օգոստոսի 25-ը գյուղացիները պետք է լքեն տարածքը: Ռուս խաղաղապահները գնալու են, ադրբեջանական զինուժը մտնելու է Աղավնո:

Այսօր, օգոստոսի 5-ին, Արցախի տարածքային կառավարման նախարարը հանդիպել է գյուղացիների հետ և հայտնել լուրը:

«Նրանք, ովքեր կընտրեն Արցախի Հանրապետության տարածքը, այնտեղ կստանան բնակարաններ, մինչև բնակարան ստանալը ժամանակավոր կացարաններում կտեղավորվեն, ովքեր Հայաստանում, նմանապես` Հայաստանում, եթե վերաբնակիչներ են, կստանան սերտիֆիկատ տուն գնելու համար, իսկ ժամանակավոր` մինչև սերտիֆիկատի ստանալը, վարձի փոխհատուցում կստանան»,- «Ազատություն» ռադիոկայանին ասել է Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը:

Կարդալ նաև՝

Աղավնոն, Բերձորը եւ Ներքին Սուսը Ադրբեջանին են հանձնվել 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ

Արցախը Հայաստանին կապող նոր միջանցքը շրջանցում է Շուշին և Լաչինը, դուրս գալիս՝ Կոռնիձոր