Իրանահայ երեք թեմերը դատապարտել են Արցախի գործողությունները Աղդամում. 30 հուլիսի, 1993թ

1978

Հրապարակելով այս նյութը, մենք նախ և առաջ ուզում ենք ցույց տալ այն ծանր և անելանելի վիճակը, որում ապրում էին Իրանի հայերը 1993-ին: Այս հայտարարությունը հայկական թեմերը իրենց կամքով չէ, որ արել են: 

ԱՆԻ կենտրոն

Թեհրանի “Ալիք” թերթում տպարգվել է հայտարարություն, որում նկարագրվում է այաթոլլահ Խամենեիի այցը Թավրիզ. “Ինչպես միշտ, այժմ ևս անսալով մեծարգո առաջնորդի արտահայտություներին, որոնք առլեցուն են մարդկային եղբայրության և սրտակցության կոչերով, մենք ևս, որպես հայության կրոնական առաջնորդներ՝ ձայնակցելով հարգարժան առաջնորդին՝ դատապարտում ենք Ղարաբաղի հայության վերջին գործողությունները, որոնք կատարվել են Հայաստանի կառավարության հովանավորությամբ և Բարձրյալից հայցում ենք արդար և պատվաբեր խաղաղության հաստատումը տարածաշրջանում”:

Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Արտակ արք. Մանուկյան

Իրանա-Հնդկաստանի Հայոց թեմի առաջնորդ Կորյուն արք. Պապյան

Ատրպատականի Հայոց թեմի կաթողիկոսական փոխանորդ Նշան վրդ. Թոփուզյան

Հայաստանի Հանրապետութիւն, թիւ 150, 30 հուլիս, 1993թ.