1995-ի այս օրը՝ հուլիսի 5-ին, հանրաքվեով ընդունվեց Հայաստանի Սահմանադրությունը

3679

1995-ի այս օրը՝ հուլիսի 5-ին, համաժողովրդական հանրաքվեով (նույն օրը տեղի ունեցան Ազգային ժողովի ընտրությունները) Հայաստանը ընդունեց Սահմանադրություն:

Սահմանադրության առաջին հոդվածն ասում էր՝ “Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է”, երկրորդը՝ “Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին”:

Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարվել են 2005 թվականի նոյեմբերի 27-ին և 2015 թվականի դեկտեմբերի 6-ին՝ հանրաքվեների արդյունքում: