Արցախի (ԼՂԻՄ) բնակչությունը խորհրդային հինգ մարդահամարի տվյալներով

2262

Արցախը իր 3000-ամյա պատմության ընթացքում, անգամ այն հարյուրամյակների ու տասնամյակների ընթացքում, երբ մաս է կազմել Սեֆյանի Իրանի, Ռոմանովների Ռուսաստանի, Խորհրդային Ադրբեջանի, գերազանցապես հայաբնակ է եղել ու այդ հայկականությունը պահել է մինչև մեր օրերը: Հայկական մյուս աշխարհը, որ հազարամյակներ անընդմեջ եղել է հայաբնակ ու հասել մեր օրերը՝ Սյունիքն է:

Բռնի կերպով Խորհրդային Ադրբեջանի մաս կազմելուց հետո էլ Արցախը մնաց հայկական ու հայաբնակ, թեև Բաքվի կողմից վարվում էր ԼՂԻՄ-ը ադրբեջացիներով բնակցնելու ծրագրված ու հետևողական քաղաքականություն:

Խորհրդային առաջին՝ 1926 թվականի մարդահամարի տվյալներով, ԼՂԻՄ-ի ընդհանուր բնակչությունը կազմում էր 125.300, որից 111.694-ը կամ 89,1 տոկոսը հայեր, 12.592-ը՝ թուրքեր, իմա՝ ադրբեջանցիներ, 596-ը՝ ռուսներ:

Թեև Ստեփանակերտն էր ԼՂԻՄ-ի վարչական կենտրոնը, սակայն ամենամեծ քաղաքը շարունակում էր մնալ Շուշին, որը 1920թ մարտյան հայկական ջարդերից հետո զրկվել էր հայ բնակչությունից: Դեռևս կիսավեր Շուշին 1926-ին ուներ 5.104 բնակիչ, որից 4.900-ը՝ թուրքեր, 93-ը՝ հայեր, 9-ը՝ ռուսներ: Ջարդերից առաջ, մասնավորապես 1897 թվականի ցարական մարդահամարի, ինչպես նաև 1916 թվականի տվյալներով, Շուշիի բնակչության թվաքանակի մեջ հայերը կազմում էին 55 տոկոսից ավելին: Ճիշտ է նաև, որ նույն այդ ժամանակահատվածում շիա թաթարները, այսօրվա ադրբեջանցիները ևս ունեին զգալի քանակական ու մշակութային ներկայություն:

Ներկայացնենք ԼՂԻՄ բնակչության պատկերը՝ համաձայն 1926թ մարդահամար տվյալների: Վարանդայի շրջանը մոտավորապես համապատասխանում է Մարտունու, Ջրաբերդը՝ Մարտակերտի, Դիզակը՝ Հադրութի, Խաչենը՝ Ասկերանի:

բոլորը հայեր թուրքեր ռուսներ
ԼՂԻՄ 125.300

(100%)

111.694

(89,1%)

12.592

(10,0%)

596

(0,5%)

Քաղաք Ստեփանակերտ 3.189

(100%)

2.724

(85,4%)

343

(10,8%)

59

(1,9%)

Քաղաք Շուշի 5.104

(100%)

93

(1,8%)

4.900

(96,0%)

9

(0,2%)

Վարանդայի շրջան 28.858

(100%)

28.190

(97,7%)

650

(2,3%)

9

(0,1%)

Ջրաբերդի շրջան 31.768

(100%)

29.292

(92,2%)

1.914

(6,0%)

434

(1,4%)

Դիզակի շրջան 25.247

(100%)

24.685

(97,8%)

443

(1,8%)

76

(0,3%)

Խաչենի շրջան 26.788

(100%)

26.702

(99,7%)

22

(0,1%)

9

(0,1%)

Շուշիի շրջան 4.346

(100%)

8

(0,2%)

4.320

(99,4%)

Խորհրդային երկրորդ՝ 1939 թվականի մարդահամարի տվյալներով, Ստեփանակերտը դարձավ ԼՂԻՄ ամենամեծ բնակավայրը՝ գրեթե 10,5 հազար մարդ, որի 87 տոկոսը՝ հայեր: Այս մարդահամարի ընթացքում էր, որ առաջին անգամ օգտագործվեց ադրբեջանցի անունը որպես ազգություն Խորհրդային Միությունում: Մինչ այդ, նրանց անվանում էին թաթար, կովկասյան թաթար կամ պարզապես թուրք, երբեմն՝ մուսուլման ու մահմեդական: ԼՂԻՄ բնակչության բացարձակ մեծամասնությունը շարունակում էին կազմել հայերը՝ 88 տոկոս: Ադրբեջանցիները շարունակում էին մեծամասնություն կազմել Շուշի քաղաքում և շրջանում՝ գրեթե 60 տոկոս: Մյուս բոլոր քաղաքներում և շրջաններում նրանց թիվը չէր հասնում 7 տոկոսի: 1939-ին ԼՂԻՄ-ում ադրբեջանցիները ընդհանուր թիվը 14 հազար էր կամ բնակչության 9 տոկոս: Այսօր Ադրբեջանի կողմից զավթված Հադրութի շրջանում ադրբեջանական բնակչության թիվը 3 տոկոսից պակաս էր:

բոլորը Հայեր ադրբեջանցիներ ռուսներ ուկրաինացիներ
ԼՂԻՄ 150.837

(100%)

132.800

(88,0%)

14.053

(9,3%)

3.174

(2,1%)

436

(0,3%)

Քաղաք Ստեփանակերտ 10.459

(100%)

9.079

(86,8%)

672

(6,4%)

563

(5,4%)

85

(0,8%)

Հադրութի շրջան 27.128

(100%)

25.975

(95,7%)

727

(2,7%)

349

(1,3%)

66

(0,2%)

Մարտակերտի շրջան 40.812

(100%)

36.453

(89,3%)

2.833

(6,9%)

1.244

(3,0%)

143

(0,4%)

Մարտունու շրջան 32.298

(100%)

30.235

(93,6%)

1.501

(4,6%)

457

(1,4%)

62

(0,2%)

Ստեփանակերտի շրջան 29.321

(100%)

26.881

(91,7%)

2.014

(6,9%)

305

(1,0%)

60

(0,2%)

Շուշիի շրջան 10.819

(100%)

4.177

(38,6%)

6.306

(58,3%)

256

(2,4%)

20

(0,2%)

Խորհրդային հաջորդ մարդահամարը տեղի ունեցավ 20 տարի անց՝ 1959-ին: Քանակական առումով հայերի թիվը պակասել էր, քանի որ տեղի էր ունեցել Հայրենական մեծ պատերազմը, որին Արցախը տվել էր հազարավոր զոհեր: Այս մարդահամարը ցույց տվեց ադրբեջանցիների զգալի աճը, որը և՛ բնական էր, քանի որ ադրբեջանցիների ընտանքիները բազմանդամ էին, և մեխանիկական էր, քանի որ ԼՂԻՄ-ի հարևան շրջաններից տեղի էր ունենում ադրբեջանցիների հաստատում հայկական մարզի տարածքում: Հետագայում մի առիթով Հեյդար Ալիևն ասել է, որ երբ հայերը առաջ քաշեցին Ստեփանակերտում ինստիտուտ բացելու հարցը, ինքը համաձայնվել է և օգտվելով առիթից, բացել նաև ադրբեջանական բաժին, ինչի շնորհիվ էլ ԼՂԻՄ-ից դուրս ապրող շատ ադրբեջանցիներ սովորել են այդ բուհում, իսկ ավարտելուց հետո՝ հաստատվել ԼՂԻՄ տարածքում: 1959-ին ԼՂԻՄ տարածքում ադրբեջանցիների թիվը հասավ գրեթե 14 տոկոսի, այդ թվում Ստեփանակերտում՝ 6 տոկոսի: Այսօր զավթված Հադրութի շրջանում ադրբեջանցիների թիվը անցավ 6 տոկոսը:

բոլորը հայերը ադրբեջանցիներ ռուսներ
ԼՂԻՄ 130.406

(100%)

110.053

(84,4%)

17.995

(13,8%)

1.790

(1,6%)

Քաղաք Ստեփանակերտ 19.703

(100%)

17.640

(89,5%)

1.143

(5,8%)

698

(3,5%)

Հադրութի շրջան 16.808

(100%)

15.676

(93,3%)

1.031

(6,1%)

74

(0,4%)

Մարտակերտի շրջան 37.734

(100%)

33.555

(88,9%)

3.415

(9,1%)

611

(1,6%)

Մարտունու շրջան 24.841

(100%)

21.695

(87,3%)

2.958

(11,9%)

134

(0,5%)

Ստեփանակերտի շրջան 20.694

(100%)

17.693

(85,5%)

2.884

(13,9%)

75

(0,4%)

Շուշիի շրջան 10.626

(100%)

3.794

(35,7%)

6.564

(61,8%)

198

(1,9%)

1970 թվականի մարդահամարը արձանագրեց ադրբեջանական բնակչության ևս մեկ կտրուկ աճ. ԼՂԻՄ-ում նրանց թիվը կազմեց ավելի քան 18 տոկոս: Աճը տեղի ունեցավ բոլոր շրջաններում, այդ թվում՝ Հադրութում՝ ավելի քան 10 տոկոս:

բոլորը հայեր ադրբեջանցիներ ռուսներ ուկրաինացիներ
ԼՂԻՄ 150.313

(100%)

121.068

(80,5%)

27.179

(18,1%)

1.310

(0,9%)

193

(0,1%)

Քաղաք Ստեփանակերտ 30.293

(100%)

26.684

(88,1%)

2.762

(9,1%)

607

(2,0%)

99

(0,3%)

Հադրութի շրջան 15.937

(100%)

13.937

(87,5%)

1.665

(10,4%)

150

(0,9%)

58

(0,4%)

Մարտակերտի շրջան 44.004

(100%)

38.220

(86,9%)

5.168

(11,7%)

348

(0,8%)

23

(0,1%)

Մարտունու շրջան 26.178

(100%)

22.372

(85,5%)

3.664

(14,0%)

53

(0,2%)

4

(0,1%)

Ստեփանակերտի շրջան 19.570

(100%)

15.642

(79,9%)

3.785

(19,3%)

6

(0,1%)

Շուշիի շրջան 13.664

(100%)

3.577

(26,2%)

9.890

(72,4%)

142

(1,0%)

7

(0,1%)

1979 թվականի մարդահամարի տվյալները արձանագրեցին ադրբեջանական բնակչության մի նոր ավելացում. ԼՂԻՄ-ի բնակչույթան արդեն յուրաքանչյուր չորրորդ հոգին ադրբեջանցի էր կամ մարզի բնակչության 23 տոկոսը:

բոլորը հայեր ադրբեջանցիներ ռուսներ ուկրաինացիներ
ԼՂԻՄ 162.181

(100%)

123.076

(75,9%)

37.264

(23,0%)

1.265

(0,8%)

140

(0,1%)

Քաղաք Ստեփանակերտ 38.948

(100%)

33.898

(87,0%)

4.303

(11,0%)

549

(1,4%)

82

(0,2%)

Ասկերանի շրջան 20.094

(100%)

14.772

(73,5%)

5.231

(26,0%)

53

(0,2%)

8

(0,1%)

Հադրութի շրջան 14.792

(100%)

12.489

(84,4%)

2.239

(15,1%)

39

(0,3%)

7

(0,1%)

Մարտակերտի շրջան 44.586

(100%)

37.050

(83,1%)

7.050

(15,8%)

355

(0,8%)

20

(0,1%)

Մարտունու շրջան 27.742

(100%)

21.986

(79,3%)

5.486

(19,8%)

155

(0,6%)

12

(0,1%)

Շուշիի շրջան 16.019

(100%)

2.881

(18,0%)

12.955

(80,9%)

114

(0,7%)

11

(0,1%)

Այստեղ մենք չենք տալիս ԽՍՀՄ վերջին՝ 1989 թվականի մարդահամարի տվյալները, քանի որ դրանք չեն կարող արտահայտել ճիշտ պատկերը, մանավանդ ԼՂԻՄ-ի դեպքում, քանի որ տեղի էին ունեցել բնակչության տեղափոխություններ և արտաքսումներ, մասնավորապես, 1988-ի սեպտեմբերին Շուշիից դուրս էր եկել հայ, իսկ Ստեփանակերտից՝ ադրբեջանական բնակչությունը:

Այսօր ևս չափազանց կարևոր է Արցախի բնակչության թվաքանակի պահպանումն ու ավելացումը: Մենք չգիտենք՝ 5 կամ 10 տարի հետո Արցախում լինելու են խաղաղապահներ կամ չեն լինելու: Արցախը պահելու համար, բացի բանակը և տնտեսությունը կարգի բերելը, չափազանց կարևոր է այնտեղ հայ բնակչության թվաքանակի ավելացումը: Նույնը վերաբերում է նաև Սյունքին ու Վայոց Ձորին:

 Թաթուլ Հակոբյան