Վարդենիսի բնակչությունը 1831-1931 թվականներին. Գեղարքունիք

1824

Վարդենիս քաղաքը Գեղարքունիքի մարզի նախկին Վարդենիսի տարածաշրջանի վարչական կենտրոնն է: Գտնվում է Սևանա լճի հարավ-արևելյան ափին, լճից 7 կմ, մարզկենտրոն Գավառից 75, մայրաքաղաք Երևանից 168 կմ հեռավորության, ծովի մակերևույթից մոտ 2000 մետր բարձրության վրա:

Հայաստանում Վարդենիս անունով գյուղ կա Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում:

Հայ նշանավոր վիճակագիր Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության համաձայն, Վարդենիսի բնակչությունը ըստ տարիների եղել է հետևյալը.

1831 թվական – 178 հոգի, բոլորը՝ իսլամ,

1873 թվական – 1296 հոգի, բոլորը՝ հայ,

1886 թվական – 1691 հոգի, բոլորը՝ հայ,

1897 թվական – 2193 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), որից 2108-ը՝ հայ, 85-ը՝ իսլամ,

1908 թվական – 2472 հոգի,

1914 թվական – 2883 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի,

1914 թվական – 2582 հոգի, ըստ արխիվային տվյալների,

1916 թվական – 2196 հոգի,

1919 թվական – 2751,

1922 թվական – 2512 հոգի, որից 2511-ը՝ հայ, 1-ը՝ թուրքական խումբ,

1926 թվական – 3468 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 3456-ը՝ հայ, 7-ը՝ թուրք, 5-ը՝ ռուս,

1931 թվական – 3943 հոգի, որից 3914-ը՝ հայ, 19-ը՝ թուրքական խումբ, 10-ը՝ ռուս

Վարդենիսի նախկին անուններն են Վասակաշեն և Բասարգեչար: Բասարգեչարից Վարդենիս է վերանվանվել 1969 թվականի հունիսի 11-ին:

Վարդենիսի շրջանը ձևավորվել է 1930թ սեպտեմբերի 9-ին 1151 քառակուսի կիլոմետրի վրա: Ունեցել է 1 քաղաքատիպ ավան՝ Վարդենիսը, և 14 գյուղական խորհուրդներ: Բնակավայրերի ընդհանուր թիվը եղել է 39:

1971թ մայիսի տվյալներով՝ Վարդենիսի շրջանի բնակչությունը եղել է 48700 հոգի, որից 8300-ը՝ քաղաքային, 40400-ը՝ գյուղական:

Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը

Կարդալ և դիտել նաև՝

https://www.aniarc.am/2021/05/16/vardenis-1831-villages-korkotyan/