Գետափ գյուղի բնակչությունը 1831-1931 թվականներին. Եղեգնաձորի շրջան

2344

Գետափ գյուղը գտնվում է Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի շրջանում, մարզկենտրոնից 3 կմ, Երևանից՝ 119 կմ հեռավորության, ծովի մակարդակից 1300 մետր բարձրության վրա, Երևան-Մեղրի մայրուղու ձախակողմյան մասում: Գետափով է անցնում Եղեգնաձոր-Մարտունի՝ Վարդենյաց լեռներով անցնող ճանապարհը: Գյուղի միջով հոսում է Եղեգիս գետը, որը թափվում է Արփա:

Գետափ գյուղի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.

1831 թվական – 201 հոգի, բոլորը՝ հայ, 

1873 թվական – 478 հոգի, բոլորը՝ հայ, 

1886 թվական – 589 հոգի, բոլորը՝ հայ, 

1897 թվական – 771 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), բոլորը՝ հայ, 

1904 թվական – 966 հոգի, 

1914 թվական – 966 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի,

1914 թվական – 1063 հոգի,

1916 թվական – 542 հոգի,

1919 թվական – 1150 հոգի,

1922 թվական – 710 հոգի, բոլորը՝ հայ,

1926 թվական – 765 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 755-ը՝ հայ, 8-ը՝ թուրք, 2-ը՝ քյուրդ,

1931 թվական – 866 հոգի, բոլորը՝ հայ:

Վայոց Ձորի մարզպետարանի տվյալներով, այսօր Գետափն ունի շուրջ 2300 բանկիչ: Գյուղը հիմնադրվել է 1828թ Պարսկաստանի Սալմաստ գավառի Խոյ գյուղից գաղթած հայերի կողմից: Ավելի վաղ կրել է Կոտուր և Ղոյթուր անունները: 1935 թ. հունվարի 3-ին վերանվանվել է Գետափ:

Գետափը Եղեգնաձոր խոշորացված համայնքի մաս է կազմում, որի մեջ են մտնում Եղեգնաձոր քաղաքը, ԳլաձորՄալիշկա և Վերնաշեն գյուղերը:

Հայաստանում Գետափ անունով 3 գյուղ կա՝ Վայոց Ձորում, Արթիկի և Թալինի շրջաններում:

Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը

Կարդալ և դիտել նաև՝