«Էլչիբեյը նկատելով, որ Տեր-Պետրոսյանը իրեն է մոտենում, հանկարծ շրջվեց և հեռացավ»․ Ազգ, 1992թ հունիս

3114

Այս հրապարակումը վերցրել ենք Երևանի ԱԶԳ թերթի 1992 թվականի հունիսի 30-ի համարից (թիվ 52)։ 1992-ի հունիսի վերջերին Ստամբուլում կայացավ ՍՏՀԿ գագաթաժողով, որին մասնակցում էին նաև Լևոն Տեր-Պետրոսյանն ու Աբուլֆազ Էլչիբեյը։ Վերջինս նոր էր ընտրվել Ադրբեջանի նախագահ պաշտոնում, ադրբեջանական ուժերը գրոհով առաջ էին ընթանում Մարտակերտի ուղղությամբ, և Էլչիբեյը բացարձակապես ցանկություն չուներ խոսելու իր հայ գործընկերոջ հետ։ Հոդվածի հեղինակը թուրքական Ջումհուրիյեթ թերթի լրագրող Սինան Գյոքչենն է։

_____________

Լևոն Տեր-Պետրոսյանի շուրջ հավաքված լրագրողները նրան խնդրեցին մոտենալ Էլչիբեյին ու նրա հետ ձեռքով բարևել, ով այդ միջոցին գտնվում էր 20 մետր հեռավորության վրա։ Տեր-Պետրոսյանը դա ընդունելով, առաջացավ դեպի Էլչիբեյը։ Այսպիսով, լրագրողների ջանքներով իրականացվում էր այն գագաթաժողովը, որը չէր հաջողվել իրականացնել մի շարք երկրների ղեկավարներին և դիվանագետներին։ Սակայն Էլչիբեյը նկատելով, որ Տեր-Պետրոսյանը դեպի իրեն է մոտենում, հանկարծ շրջվեց և հեռացավ։ Այսպիսով, այս պատմական գագաթաժողովը ի չիք դարձավ։