Գտաշեն և Կամխուտ գյուղերի բնակչությունը 1886-1931 թվականներին. Ամասիայի շրջան

4451

Գտաշեն և Կախմուտ գյուղերը ընդգրկված են Ամասիա համայնքի կազմում: Ամասիայի համայնքում ընդգրկված են նաև Արեգնադեմ, Բանդիվան, ԲյուրակնՀովտուն, Մեղրաշատ, Ողջի և Ջրաձոր բնակավայրերը:

Գտաշենը (Մաղարաջուղ) և Կամխուտը (Չախմախ) նախկինում բնակեցված են եղել սուննի կարափափախներով:

Գտաշենը գտնվում է ծովի մակարդակից 1860մ բարձրության վրա։ Թուրքիայի սահմանին մոտ է, գտնվում է մարզկենտրոն Գյումրիից 23 կմ հյուսիս-արևմուտք։ Գտաշեն է վերանվանվել 1991 թ.-ի ապրիլի 3-ին։ Այն ընդգրկում է Գտաշեն ու Կամխուտ բնակավայրերը։

Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության համաձայն՝ 1886 թվականին Մաղարաջուղը ունեցել է 127 բնակիչ, բոլորը՝ կարափափախ:

1886թ. – 127 բնակիչ, բոլորը՝ կարափափախ,

1897թ. – 375 բնակիչ, բոլորը՝ իսլամ,

1908թ. – 157 բնակիչ, բոլորը՝ կարափափախ,

1914թ. – 539 բնակիչ, բոլորը՝ կարափափախ,

1922թ. – 312 բնակիչ, 8-ը՝ հայ, 304-ը՝ թրքո-թաթար,

1926թ. – 430 բնակիչ, 15-ը՝ թուրք, 415-ը՝ կարափափախ,

1931թ. – 490 բնակիչ, բոլորը՝ թուրքական խումբ:

Կամխուտ գյուղը գտնվում է Գտաշենից 2 կմ հարավ-արևմուտք։ Կամխուտ է վերանվանվել 1991 թ.-ի ապրիլի 3-ին։

Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության համաձայն՝ 1886 թվականին Չախմախը ունեցել է 127 բնակիչ, բոլորը՝ կարափափախ:

1886թ. – 222 բնակիչ, բոլորը՝ կարափափախ,

1897թ. – 282 բնակիչ, բոլորը՝ իսլամ,

1908թ. – 360 բնակիչ, բոլորը՝ կարափափախ,

1914թ. – 406բ բնակիչ, բոլորը՝ կարափափախ,

1922թ. – 82 բնակիչ, բոլորը՝ թրքո-թաթար,

1926թ. – 252 բնակիչ, 141-ը՝ հայ, 111-ը՝ կարափափախ,

1931թ. – 268 բնակիչ, 179-ը՝ հայ, 89-ը՝ թուրքական խումբ

Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը

Կարդալ և դիտել նաև՝