Շիրակավան և Նորաբեր գյուղերի բնակչությունը 1831-1931 թթ. Անիի շրջան

3972

Շիրակավան գյուղը գտնվում է Շիրակի մարզի Անիի տարածաշրջանում, տեղադրված է Մարալիկ քաղաքից 15 կիլոմետր հյուսիս-արևմուտք, մարզկենտրոն Գյումրիից 20 կիլոմետր հարավ-արևմուտք, Հայաստան-Թուրքիա սահմանի մոտ, 1500 մետր բարձրության վրա:

Այսօրվա Շիրակավանը հիմնադրվել է 1976-ին: Նախկին գյուղը գտնվել է Ախուրյանի ջրամբարի տարածքում: Երբ սկսվեց ջրամբարի շինարարությունը, գյուղը նոր վայր բերվեց:

Նախկինում Շիրակավանն ունեցել է Տավշանղշլաղ անունը: Շիրակավան է վերանվանվել 1950թ. ապրիլի 19-ին:

Խորհրդային տարիներին Շիրակավանի գյուղխորհրդի կազմ է մտել մեկ այլ գյուղ՝ Նորաբերը, նախկին Քյալալին, որը նույնպես եղել է ջրամբարի տարածքում: Քյալալին Նորաբեր է վերանվանվել 1947թ մարտի 2-ին:

Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության համաձայն, Շիրակավան գյուղի բնակչությունը ըստ տարիների, եղել է հետևյալը.

1831 թվական – 403 հոգի, բոլորը՝ հայ,,

1873 թվական – 873 հոգի, բոլորը՝ հայ,

1886 թվական – 1043 հոգի, բոլորը՝ հայ,

1897 թվական – 903 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), բոլորը՝ հայ,

1908 թվական – 1.019 հոգի,

1914 թվական – 1.150 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի

1914 թվական – 1.520 հոգի, ըստ արխիվային տվյալների

1916 թվական – 1.119 հոգի,

1919 թվական – 1.780 հոգի,

1922 թվական – 727 հոգի, բոլորը՝ հայ,

1926 թվական – 683 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 673-ը՝ հայ, 9-ը՝ ռուս, 1-ը՝ թուրք,

1931 թվական – 806 հոգի, բոլորը՝ հայ:

Նորաբեր գյուղի բնակչությունը, ըստ տարիների եղել է հետևյալը.

1831 թվական – 72 հոգի, բոլորը՝ հայ,,

1873 թվական – 256 հոգի, բոլորը՝ հայ,

1886 թվական – 348 հոգի, բոլորը՝ հայ,

1897 թվական – 397 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), բոլորը՝ հայ,

1908 թվական – 486 հոգի,

1914 թվական – 512 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի

1914 թվական – 533 հոգի, ըստ արխիվային տվյալների

1916 թվական – 484 հոգի,

1919 թվական – 1.050 հոգի,

1922 թվական – 304 հոգի, բոլորը՝ հայ,

1926 թվական – 306 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), բոլորը՝ հայ,

1931 թվական – 398 հոգի, բոլորը՝ հայ:

Շիրակավանը և նրանց միացված Նորաբերը Անի համայնքի մաս են կազմում:

Անի համայնքը կազմավորվել է 2017 թվականի նոյեմբերին: Համայնքի ընդհանուր բնակչությունը 21 հազարի սահմաններում է, որից ավելի քան 5000-ը՝ Մարալիկում:

Անի  համայնքի կազմում Մարալիկ քաղաքից բացի ընդգրկված են հետևյալ գյուղերը՝ Աղին, Անիավան, ԱնիպեմզաԲագարան (Խարկովի հետ միասին)ԳուսանագյուղԻսահակյան, ԼանջիկԼուսաղբյուր, Հայկաձոր, ՁիթհանքովՁորակապ, Շիրակավան, Ջրափի, Սառնաղբյուր, Սարակապ, Քարաբերդ:

Այս գյուղերը Խորհրդային Հայաստանի Անիի շրջանի բնակավայրերն են:

Անիի շրջանը (մինչև 1961 թվականը՝ Աղինի շրջան), կազմավորվել է 1931 թվականի դեկտեմբերի 31-ին: Տարածությունը կազմել է 429 քառ. կմ: Անիի շրջանը Հայաստանում մարզերի ձևավորումից հետո մտավ Շիրակի մարզի կազմ:

Նախախորհրդային շրջանում Անիի շրջանի գյուղերը մաս են կազմել Արթիկի շրջանի:

Կարդալ և դիտել նաև՝

 

Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը