Հետընտրական. Հոդված 3-ի քննարկումը Ալեքսանդր Իսկանդարյանի, Արման Գրիգորյանի և Թաթուլ Հակոբյանի հետ

1129
Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները, չնայած սուր քաղաքական ճգնաժամին, որը ծագել էր Ղարաբաղյան երկրորդ պատերազմում երկրի կրած պարտության պատճառով, բավականին հարթ անցան։
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կուսակցության հաղթանակից հետո ընդդիմությունը չձեռնարկեց հետընտրական գործընթացներ։ Միևնույն ժամանակ, մեղմել են հռետորաբանությունը քաղաքական հակամարտության երկու կողմերը։ Քարոզարշավի ընթացքում «վենդետաներ» խոստացած Փաշինյանն ընտրություններում հաղթանակից հետո երկխոսության առաջարկով ձեռք մեկնեց ընդդիմախոսներին։
Հատկանշական է, որ արտահերթ ընտրությունների արդյունքում ընդդիմադիր նոր ուժեր հայտնվեցին ԱԺ-ում: Գլխավոր ընդդիմադիր ուժը՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքը, թեև չի ճանաչում ընտրությունները, բայց փողոցային գործընթացներ էլ չի նախաձեռնելու։ Ընդդիմադիր դաշինքը մտադիր է վիճարկել ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում։
Հունիսի 20-ին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքների, նոր ձևավորվելիք խորհրդարանում ուժերի բալանսի և Հայաստանի առջև ծառացած լուրջ խնդիրների լուծման ուղղությամբ այդ ուժերի հնարավոր քայլերին հանգամանորեն անդրադառձանք հունիսի 24-ին «Հոդված 3» ակումբում (հասցե՝ Զարոբյան 32) նախատեսվող «Հետընտրական Հայաստան. նոր խորհրդարան, նոր ընդդիմություն» թեմայով քննարկման ժամանակ:
Բանախոսներ էին.
▪️ ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ, պատմության հետազոտող, լրագրող
▪️ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆ, Կովկասի ինստիտուտի տնօրեն
▪️ ԱՐՄԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ, ԱՄՆ Լիհայի Համալսարանի պրոֆեսոր, քաղաքագետ