Կառնուտ գյուղի (Ախուրյան, Շիրակի մարզ) բնակչությունը 1831-1931 թվերին

4756

Կառնուտ գյուղը Շիրակի մարզի խոշորացված Ախուրյան համայնքի մաս է կազմում: Ախուրյան համայնքի կազմում ընդգրկված են հետևյալ գյուղերը՝ Այգաբաց, Արևիկ,  Բասեն, Կամո, Կառնուտ, Հովիտ, Ջրառատ:

Կառնուտը գտնվում է մարզկենտրոն Գյումրիի 10 կիլոմետր դեպի արևելք: Տեղադրված է Փամբակի լեռնաշղթայի ստորոտում, քարքարոտ ձորում` ծովի մակարդակից 1570մ բարձրության վրա:

Նախկինում մտել է Երևանի նահանգի Ալեքսանդրապոլ գավառի մեջ և տարբեր ժամանակներում ունեցել է Գառնուտ, Դիրակ, Դիրակլար, Դիրաքլյար, Տիրեքլեր անունները: Կառնուտ է վերանվանվել 1946 թվականի ապրիլի 26-ին:

Այսօր գյուղի բնակչությունը 900-ի սահմաններում է: Բնակչության նախնիների մի մասը 19-րդ դարում գաղթել է Արևմտյան Հայաստանի Դերջանի գավառից և Կարսի մարզից:

Կառնուտի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.

1831 թվական – 151 հոգի, բոլորը՝ հայ

1873 թվական – 534 հոգի, բոլորը՝ հայ

1886 թվական – 732 հոգի, բոլորը՝ հայ

1897 թվական – 965 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), բոլորը՝ հայ

1904 թվական – 776 հոգի

1914 թվական – 1183 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի

1914 թվական – 853 հոգի, ըստ արխիվային տվյալների

1916 թվական – 1012 հոգի

1919 թվական – 1400 հոգի 

1922 թվական – 1012 հոգի, բոլորը՝ հայ

1926 թվական – 1149 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), բոլորը՝ հայ

1931 թվական – 1102 հոգի, բոլորը՝ հայ:

Ախուրյանի շրջանը (մինչև 1945-ը՝ Դուզքենդի շրջան), կազմավորվել է 1937 թվականի դեկտեմբերի 31-ին, տարածությունը՝ 576 քառ. կմ։

Ախուրյանի շրջանի վարչական կենտրոնը Ախուրյան գյուղն էր։ Շրջանն ուներ հետևյալ բնակավայրերը.

  • Ազատան
  • Ախուրիկ
  • Ախուրյան ե/գ կայարանին կից ավան
  • Այգաբաց
  • Առափի
  • Արևիկ
  • Բայանդուր
  • Բենիամին
  • Գետք
  • Երազգավորս
  • Լեռնուտ
  • Կամո
  • Կապս
  • Կառնուտ
  • Կարմրաքար
  • Կրաշեն
  • Հայկավան
  • Հացիկ
  • Հովիտ
  • Հովունի
  • Ղարիբջանյան
  • Մայիսյան
  • Մայիսյան ե/գ կայարանին կից ավան
  • Մարմաշեն
  • Մեծ Սարիար
  • Մուսայելյան
  • Շիրակ
  • Ոսկեհասկ
  • Ջաջուռ
  • Ջաջուռ ե/գ կայարանին կից ավան
  • Ջրառատ
  • Վահրամաբերդ
  • Փոքրաշեն
  • Քեթի