Այգաբաց գյուղի (Ախուրյան, Շիրակի մարզ) բնակչությունը 1831-1931 թվերին

4851

Այգաբաց գյուղը Շիրակի մարզի խոշորացված Ախուրյան համայնքի մաս է կազմում: Ախուրյան համայնքի կազմում ընդգրկված են հետևյալ գյուղերը՝ Այգաբաց, Արևիկ,  Բասեն, Կամո, Կառնուտ, Հովիտ, Ջրառատ:

Այգաբացը գտնվում է մարզկենտրոն Գյումրիից 10 կիլոմետր դեպի հարավ-արևելք՝ Շիրակի դաշտում, բլրապատ հարթավայրում` ծովի մակարդակից 1558 մետր բարձրության վրա:

Այգաբացը սահմանակից է Արևիկ, Ազատան, Բենիամին, Լուսակերտ, Հոռոմ, Նոր Կյանք և Փանիկ գյուղերին:

Այգաբացը նախկինում ունեցել է Իլխիաբի անունը: Այգեբաց է վերանվանվել 1946 թվականի ապրիլի 26-ին:

Նախախորհրդային շրջանում եղել է Հայաստանի խոշորագույն գյուղերից մեկը:

Այսօր գյուղի բնակչությունը 700-ի սահմաններում է: Բնակչության նախնիների մի մասը 1828-1830 թթ այստեղ է տեղափոխվել Արևմտյան Հայաստանի Բասենի շրջանից:

Այգաբացիի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.

1831 թվական – 434 հոգի, բոլորը՝ հայ

1873 թվական – 900 հոգի, բոլորը՝ հայ

1886 թվական – 1251 հոգի, բոլորը՝ հայ

1897 թվական – 1358 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), բոլորը՝ հայ

1904 թվական1441 հոգի

1914 թվական – 2050 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի

1914 թվական – 1695 հոգի, ըստ արխիվային տվյալների

1916 թվական – 1598 հոգի

1919 թվական – 2170 հոգի

1922 թվական – 1672 հոգի, բոլորը՝ հայ

1926 թվական – 1366 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), բոլորը՝ հայ

1931 թվական – 1596 հոգի, բոլորը՝ հայ:

Ախուրյանի շրջանը (մինչև 1945-ը՝ Դուզքենդի շրջան), կազմավորվել է 1937 թվականի դեկտեմբերի 31-ին, տարածությունը՝ 576 քառ. կմ։

Ախուրյանի շրջանի վարչական կենտրոնը Ախուրյան գյուղն էր։ Շրջանն ուներ հետևյալ բնակավայրերը.

  • Ազատան
  • Ախուրիկ
  • Ախուրյան ե/գ կայարանին կից ավան
  • Այգաբաց
  • Առափի
  • Արևիկ
  • Բայանդուր
  • Բենիամին
  • Գետք
  • Երազգավորս
  • Լեռնուտ
  • Կամո
  • Կապս
  • Կառնուտ
  • Կարմրաքար
  • Կրաշեն
  • Հայկավան
  • Հացիկ
  • Հովիտ
  • Հովունի
  • Ղարիբջանյան
  • Մայիսյան
  • Մայիսյան ե/գ կայարանին կից ավան
  • Մարմաշեն
  • Մեծ Սարիար
  • Մուսայելյան
  • Շիրակ
  • Ոսկեհասկ
  • Ջաջուռ
  • Ջաջուռ ե/գ կայարանին կից ավան
  • Ջրառատ
  • Վահրամաբերդ
  • Փոքրաշեն
  • Քեթի