Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը 2021 թվականի ապրիլի 16-ին իր հրատարակություններով համալրել է Տավուշի մարզի Դիլիջան, Իջևան և Նոյեմբերյան քաղաքների, ինչպես նաև Նոյեմբերյանի մանկական և Դիլիջանի Թումո կենտրոնի գրադարանները:
Մասնավորապես, 5 գրադարաններին փոխանցվել են 2-ական օրինակներ հետևյալ գրքերից.
Ստեփան Սապահ-Գիւլեան, «Պատասխանատուները», 2017 թ հրատարակություն,
Վարդան Հարությունյան, «Քաղբանտարկյալի պատմություն», 2018 թ հրատարակություն,
Արտաշես Վրույր, ԱՆԻՈՒՄ, 2019 թ հրատարակություն։
ԱՆԻ կենտրոնը իր բոլոր հրատարակություններով համալրելու է Հայաստանի քաղաքային բոլոր գրադարանները:
Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն
16 ապրիլի, 2021թ












