Ադրբեջանցի պատմաբանը քննադատում է Ալիևին՝ «ռազմական ավարի պուրակ» հիմնելու համար

1016

Ադրբեջանցի հայտնի պատմաբան Ալթայ Գյոյուշովը քննադատել է երկրի իշխանություններին՝ Բաքվում «ռազմական ավարի պուրակ» բացելու համար:

«Երևի ցանկացել են թշնամու գանգերից սար, պատ կառուցել։ Այժմ սպասում եմ, թե երբ են այնտեղ տանելու դեսպաններին և դասախոսություն կարդալու Կովկասում խաղաղություն կառուցելու մասին»,- Ֆեյսբուքում ապրիլի 12-ին գրել է ադրբեջանցի պատմաբանը՝ հարուցելով ադրբեջանցիների զայրույթը։

Ազատություն ռադիոկայանը հիշեցնում է, որ աշխարհում նմանօրինակ թանգարաններ բացվել են Ադոլֆ Հիտլերը, Սադդամ Հուսեյնը։

Բաքվում բացված պատերազմի այդ թանգարանում բացի հայկական զինտեխնիկայից ցուցադրության են հանվել զոհված հայ զինծառայողների սաղավարտները, հագուստները, սպանված, վիրավոր, գերեվարված, կապկպված հայ զինվորների մանեկեններ։

Բացօթյա այդ թանգարանի հանդիսավոր բացմանն անձամբ է ներկա եղել նախագահ Իլհամ Ալիևը և հրճվանքը չթաքցնելով լուսանկարվել այդ տեսարանների ֆոնին։

Համացանցում տարածված այդ լուսանկարները ոգևորությամբ են դիմավորել թերևս միայն Ադրբեջանի քաղաքացիները, դրսում այդ տեսարաններն ընկալվել են որպես հայատյացության ցցուն օրինակ։

Բռնապետից մինչև պատերազմական հանցագործ են անվանում Ալիևին միջազգային մի շարք լրատվամիջոցներ, իրավապաշտպան կառույցներ, քաղաքական գործիչներ, դիվանագետներ: