Մեծ Սարիար և Կրաշեն գյուղերը, որոնք հարևան են միմյանց, մաս են կազմում խոշորացված Մարմաշեն համայնքի, որի կենտրոնը Մայիսյան գյուղն է:
Երկու գյուղերը սահմանակից են Կրաշեն, Ջաջուռավան, Լեռնուտ, Փոքր Սարիար, Արփենի համայնքներին:
Երկու գյուղերն էլ գտնվում են մարզկենտրոն Գյումրիից 18 կմ հյուսիս-արևելք, Շիրակի լեռների հարավային փեշերին, ծովի մակերևույթից շուրջ 1850 մետր բարձրության վրա:
Մեծ Սարիարը նախկինում ունեցել է Սարալ, իսկ Կրաշենը՝ Աղքիլիսա անունը:
Աղքիլիայից Կրաշեն վերանվանումը տեղի է ունեցել 1945 թվականի դեկտեմբերի 7-ին: Աղքիլիսա անունն է կրել նաև Վարդենիսի Ազատ գյուղը մինչև 1935 թվականի հունվարի 3-ը:
Մեծ Սարիար գյուղի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.
1831 թվական – 217 հոգի, որից 210-ը՝ հայ, 7-ը՝ այլ, բայց ոչ իսլամ
1873 թվական – 476 հոգի, բոլորը՝ հայ
1886 թվական – 556 հոգի, բոլորը՝ հայ
1897 թվական – 609 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), որից 603-ը՝ հայ, 6-ը՝ իսլամ
1904 թվական – 864 հոգի
1914 թվական – 900 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի
1914 թվական – 950 հոգի, ըստ արխիվային տվյալների
1916 թվական – 918 հոգի
1919 թվական – 980 հոգի
1922 թվական – 515 հոգի, բոլորը՝ հայ
1926 թվական – 515 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), բոլորը՝ հայ
1931 թվական – 570 հոգի, բոլորը՝ հայ:
Խորհրդային տարիներին Մեծ Սարիարը ունեցել է.
1939 թվական – 598 հոգի
1959 թվական – 633 հոգի
1970 թվական – 424 հոգի
1979 թվական – 395 հոգի:
1989 թվական – 180 հոգի:
Կրաշեն գյուղի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.
1831 թվական – 219 հոգի, բոլորը՝ հայ
1873 թվական – 414 հոգի, բոլորը՝ հայ
1886 թվական – 528 հոգի, բոլորը՝ հայ
1897 թվական – 614 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), բոլորը՝ հայ
1904 թվական – 730 հոգի
1914 թվական – 831 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի
1914 թվական – 803 հոգի, ըստ արխիվային տվյալների
1916 թվական – 772 հոգի
1919 թվական – 889 հոգի
1922 թվական – 339 հոգի, բոլորը՝ հայ
1926 թվական – 279 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), բոլորը՝ հայ
1931 թվական – 304 հոգի, որից 301-ը՝ հայ, 3-ը ՝ այլ, բայց ոչ թուրքական խումբ:
Խորհրդային տարիներին Կրաշենը ունեցել է.
1939 թվական – 424 հոգի
1959 թվական – 376 հոգի
1970 թվական – 242 հոգի
1979 թվական – 222 հոգի:
Խորհրդային շրջանում Մեծ Սարիարը և Կրաշենը՝ լուսանկարում, Ախուրյանի շրջանի գյուղերից էին:
Ախուրյանի շրջանը (մինչև 1945-ը՝ Դուզքենդի շրջան), կազմավորվել է 1937 թվականի դեկտեմբերի 31-ին, տարածությունը՝ 576 քառ. կմ։












