Հայ ժողովրդի ապագայի համար անհրաժեշտ է, որ մի տանելի կենցաղաձեւ ստեղծուի Հայաստանի եւ Թիւրքիայի միջեւ. Վրացեան

1388

Ես պատրանքներով չեմ տարւում բնա՛ւ: Ես գիտեմ՝ ինչ ասել է հայ-թրքական յարաբերութիւն:

Ես գիտեմ, թէ  որքան խորն է թշնամանքն ու ատելութիւնը այդ երկու ժողովուրդների միջեւ:

Գիտեմ, նոյնպէս, թէ ի՜նչ կսկիծ կայ ամէն հայ մարդու սրտում:

Բայց եւ գիտեմ, որ հէնց մեր շահերի, հէնց հայ ժողովրդի ապագայի համար անհրաժեշտ է, որ մի տանելի կենցաղաձեւ ստեղծուի Հայաստանի եւ Թիւրքիայի միջեւ:

Եւ ես համոզուած եմ, որ այդ օրը պիտի գայ: Ե՞րբ, ի՞նչպէս – չգիտեմ:

Բայց այդ օրը պէ՛տք է գայ:

Եւ իսկական իրատես ու հեռատես գործիչները պէ՛տք է աշխատին մօտեցնելու այդ օրը:

Քաղաքական գործիչները պէտք է ընդունակ լինին յաղթել զգացմունքներին ու նախապաշարումներին եւ ամբոխային տրամաբանութիւնից բարձր կանգնել:

Սիմոն Վրացեանի յօդուածէն, «Ամերիկահայ հանրագիտակ տարեգիրք», 1924/1925