Սարագյուղ և Սիզավետ գյուղերի բնակչությունը 1873-1931 թվականներին

4464

Սարագյուղ և Սիզավետ գյուղերը մաս են կազմում Աշոցք (նախկինում՝ Ղուկասյան, Ղզլղոչ) համայնքի: Խորհրդային Հայաստանի ժամանակաշրջանում այս գյուղերը մտնում էին Ղուկասյանի շրջանի Բավրա գյուղական խորհրդի կազմ:

Ղուկասյանի շրջանը կազմավորվել է 1937 թվականի դեկտեմբերի 31-ին՝ 547 քառակուսի կիլոմետր տարածքի վրա՝ իր մեջ ներառելով 9 գյուղական խորհուրդներ ընդհանուր 26 բնակավայրերով:

Աշոցք համայնքի կազմում ընդգրկված են Աշոցք, Բավրա, Զույգաղբյուր, Թավշուտ, Կարմրավան, Կրասար, Ղազանչի, Մեծ Սեպասար, Սարագյուղ, Սիզավետ և Փոքր Սեպասար բնակավայրերը:

Սարագյուղը գտնվում է Հայաստան-Վրաստան սահմանին մոտ, Ջավախքի լեռների արևմտյան լանջին, Շիրակի մարզկենտրոն Գյումրիից 49 կմ հյուսիս:

Նախկինում ունեցել է Դարագյուղ, Դարաքեյ, Դարաքենդ, Դարաքյոյ, Դարաքոյ, Դարաքվայ անունները: Սարագյուղ է վերանվանվել 1946թ. նոյեմբերի 12-ին։

Սարագյուղի բնակչությունը ըստ հաշվառումների և մարդահամարների (Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”) եղել է հետևյալը.

1873թ.- 135, բոլորը՝ հայ,

1886թ.- 194, բոլորը՝ հայ,

1897թ.- 266, բոլորը՝ հայ,

1908թ.- 291,

1914թ.- 320, ըստ Կովկասյան օրացույցի՝ 352

1916թ.- 319,

1919թ.- 570, բոլորը՝ հայ

1922թ.- 346, բոլորը՝ հայ

1926թ.- 378, որից 377-ը՝ հայ, 1-ը՝ ռուս,

1931թ.- 468, բոլորը՝ հայ:

ԽՍՀՄ մարդահամարների ժամանակ Սարագյուղը ունեցել է.

1939-ին՝ 579,

1959-ին՝ 320,

1970-ին՝ 349,

1979-ին՝ 287,

1989-ին՝ 208 հայ բնակիչ։

Համաձայն Շիրակի մարզպետարանի կայքի տվյալների, Սարագյուղը ներկայումս ունի 233 բակիչ:

Սիզավետը գտնվում է Գյումրիից 44 կմ հեռավորության վրա, տեղադրված է Ջավախքի լեռնաշղթայի արևմտյան լանջին` ծովի մակարդակից 2070 մետր բարձրության վրա: Նախկինում ունեցել է Ծաղկաշեն, Քոռաղբյուր, Քոռբուլաղ անվանումները: Սիզավետ է վերանվանվել 1967 թ հոկտեմբերի 21-ին: 1946թ. նոյեմբերի 12-ից ունեցել է Ծաղկաշեն անունը, մինչ այդ՝ Քոռաղբյուր, Քոռբուլաղ:

Սիզավետի բնակչությունը ըստ հաշվառումների և մարդահամարների (Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”) եղել է հետևյալը.

1873թ.- 294, բոլորը՝ հայ,

1886թ.- 547, բոլորը՝ հայ,

1897թ.- 729, բոլորը՝ հայ,

1908թ.- 914,

1914թ.- 1005, ըստ Կովկասյան օրացույցի՝ 1238,

1916թ.- 1097,

1919թ.- 1860, բոլորը՝ հայ,

1922թ.- 1041, բոլորը՝ հայ,

1926թ.- 1031, բոլորը՝ հայ,

1931թ.- 1228, բոլորը՝ հայ:

Լուսանկարում՝ Սիզավետ գյուղից պատկեր

Կարդալ և դիտել նաև՝

https://www.aniarc.am/2016/02/13/amasia-ashotsk-1831-aghbaba-korkotian/