Արավուս գյուղի բնակչությունը 1831-1931 թվականներին. Գորիսի բնակավայրերը

2338

Արավուսը Սյունիքի մարզի Գորիսի շրջանի գյուղերից է: Մինչև 2020թ դեկտեմբերի 1-ը սահմանակից էր Արցախի Քաշաթաղի շրջանին, այժմ՝ Ադրբեջանի Լաչինի շրջանին, քանի որ Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի հայտարարության համաձայն՝ հայկական ուժերը և բնակչությունը դուրս եկան Քաշաթաղից:

Արավուսը մաս է կազմում խոշորացված Տեղ համայնքի, որն ընգդրկում է Տեղ, Արավուս, Խնածախ, Խոզնավար, Կոռնիձոր, Վաղատուր և Քարաշեն գյուղական բնակավայրերը։ Հաշվառված բնակչությունն ըստ բնակավայրերի․ Տեղ՝ 2234, Քարաշեն՝ 528, Կոռնիձոր՝ 1071, Խնածախ՝ 823, Վաղատուր՝400, Խոզնավար՝ 366, Արավուս՝ 168։

Արավուսը գտնվում է մարզկենտրոնից 87 կմ, Գորիսից՝ 22 կմ և ծովի մակերևույթից գրեթե 1400 մետր բարձրության, Գորիս-Ստեփանակերտ մայրուղու ձախ կողմում, լեռնալանջի վրա։

Արավուսցիների նախնիները 18-րդ դարում այստեղ են եկել Ղարաբաղի Արավուս (Քարագլուխ) գյուղից:

Արավուսի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.

1831 թվական – 16 հոգի, բոլորը՝ հայ, 

1873 թվական – 68 հոգի, բոլորը՝ հայ, 

1886 թվական – 134 հոգի, բոլորը՝ հայ,

1897 թվական – 159 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), բոլորը՝ հայ,

1908 թվական – 108 հոգի, 

1914 թվական – 160 հոգի,

1919 թվական – 223 հոգի,

1922 թվական – 198 հոգի, բոլորը՝ հայ,

1926 թվական – 174 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), բոլորը՝ հայ,

1931 թվական – 229 հոգի, բոլորը՝ հայ:

Կարդալ նաև՝