Հայաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. հուլիսի 17-ին: Մինչ այդ՝ մեկ տարի առաջ, 1991թ ամռանը, տեղի է ունեցել Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի այցը Վրաստան: Տեր-Պետրոսյանը Թբիլիսիում հանդիպում ունեցավ Վրաստանի նախագահ Զվիադ Գամսախուրդիայի հետ:
Ամիսներ անց տեղի ունեցավ հեղաշրջում, Գամսախուրդիան ընտանիքով և մերձավոր շրջապատով հեռացավ Ադրբեջան, սակայն այդ երկրի իշխանությունները չցանկացան ապաստան տրամադրել: Վրաստանի նախագահը Ադրբեջանից անցավ Հայաստան՝ Իջևան: Որոշ ժամանակ Հայաստանում մնալուց հետո նա հեռացավ Չեչնիա, իսկ 1993-ին սպանվեց, հավանաբար Մեգրելիայում:


![Մուստաֆա Քեմալ [Աթաթուրք]ի պատգամավորները Մոսկվայում․ 11 հունիս, 1920](https://www.aniarc.am/wp-content/uploads/2019/06/Russia-turkey-218x150.jpg)


![Մուստաֆա Քեմալ [Աթաթուրք]ի պատգամավորները Մոսկվայում․ 11 հունիս, 1920](https://www.aniarc.am/wp-content/uploads/2019/06/Russia-turkey-150x150.jpg)






