Խոտ գյուղի բնակչությունը 1831-1931 թթ և խորհրդային տարիներին. Գորիսի շրջան

1096

Խոտը Սյունիքի մարզի Գորիսի շրջանի և Հայաստանի հնագույն գյուղերից է:

Այսօր մաս է կազմում խոշորացված Տաթև համայնքի:

Գյուղը գտնվում է ծովի մակերևույթից ավելի քան 1.350 մետր բարձրության, Գորիս քաղաքից 12, մարզկենտրոն Կապանից՝ 83 կմ հեռավորության վրա:

Ներկայիս Խոտ գյուղը հիմնվել է Հին Խոտ գյուղի տեղափոխումով։ Հին Խոտը գտնվում է ներկայիս գյուղի կողքին՝ առավել ցածրադիր վայրում, Որոտանի ձախ ափի խիստ զառիթափ լեռնալանջին՝ շրջապատված այգիներով և անմատչելի ժայռերով։

Խոտի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.

1831 թվական – 173 հոգի, բոլորը՝ հայ, 

1873 թվական – 739 հոգի, բոլորը՝ հայ, 

1886 թվական – 909 հոգի, բոլորը՝ հայ, 

1897 թվական – 938 (համառուսական՝ ցարական մարդահամար), բոլորը՝ հայ,

1922 թվական – 749 հոգի, բոլորը՝ հայ,

1926 թվական – 788 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), բոլորը՝ հայ,

1931 թվական – 811 հոգի, բոլորը՝ հայ:

Խորհրդային մարդահամարի տվյալներով Խոտն ունեցել է.

1939 թվական – 675 հոգի,

1959 թվական – 600 հոգի,

1970 թվական – 739 հոգի,

1979 թվական – 830 հոգի,

1989 թվական – 855 հոգի:

Այսօր, համաձայն Սյունիքի մարզպետարանի տվյալների, Խոտն ունի հաշվառված 890 բնակիչ:

Կարդալ նաև՝