Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ասուլիս է հրավիրել Ստեփանակերտում։
Հարությունյանը, մասնավորապես, ասել է.
Հարձակումը շփման գծի ամբողջ երկայնքով էր՝ Օմարից մինչև Արաքս։
Ունենք կորցրած դիրքեր՝ հիմնականում Թալիշի ուղղությամբ և հարավային թևում։
Ունենք տասնյակ զոհեր։ Ունենք տասնյակ վիրավորներ։ Ունենք վիրավորներ քաղաքացիական բնակչության շրջանում։ Ունենք զոհեր քաղաքացիական բնակչության շրջանում։
Ձեռագիրը նույնն է, ինչ ապրիլյան օրերին, բայց մասշտաբները անհամեմատելի են։
Մեզ հետ կռվում է ոչ միայն Ադրբեջանը, այլև Թուրքիան։
Օգտագործում են թուրքական բանակի հիմնական ժամանակակից զենքերն ու զինամթերքը։Արցախի դեմ կռվում է ոչ միայն Ադրբեջանը, այլև Թուրքիան։
ՊԲ-ն պատվով կատարում է իր առջև դրված խնդիրը։
Դիրք կորցրել ենք, կարող է նաև կորցնենք, դիրքեր գրավելու ենք հաստատ։ Ուզում եմ հայտարարել՝ պատերազմի արդյունքները կոնկրետ մեզ համար կանխատեսելի են:
Սա կենացմահու պատերազմ է, և մենք տալու ենք այս կենացմահու պատերազմը։
Պետք է պատրաստ լինենք պատերազմի բոլոր սցենարներին՝ կարճաժամկետ, միջնաժամկետ, երկարաժամկետ։











