Չկալովկա (Ալեքսանդրովկա) գյուղի բնակչությունը 1831-1931 թվերին. Սևանի արևմտյան ափ

3526

Չկալովկա գյուղը գտնվում է Գեղարքունիքի մարզի Սևանի շրջանում, Սևանա լճի արևմտյան ափի սկզբնամասում, ծովի մակարդակից 1950 մետր բարձրության վրա:

Չկալովկա է վերանվանվել 1946 թվականի ապրիլի 26-ին՝ ի հիշատակ ականավոր օդաչու Չկալովի: Մինչ այդ կրում էր Ալեքսանդրովկա անունը:

Գյուղը հիմնադրել են Ռոմանովների Ռուսաստանի Սարատովի, Տամբովի շրջաններից եկած ռուսները 19-րդ դարում:

Հայ նշանավոր վիճակագիր Զավեն Կորկոտյանը իր “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” կոթողային աշխատության մեջ նշում է Չկալովկայի նախկին բոլոր անունները՝ Ալեքսանդրովկա, Զեյնալ Աբեդին, Զեյնալ Աղալու, Պալու Պոստնիկ, Կորկոտիս, Կորկոտիա:

Ներկայացնում ենք Չկալովկա գյուղի բնակչությունը՝ համաձայն Զավեն Կորկոտյանի աշխատության:

1831 թ – 45 հոգի, բոլորը՝ իսլամ,

1873 թ – 171 հոգի, բոլորը՝ այլ, [ռուսներ]

1886 թ – 158 հոգի, բոլորը՝ այլ, [ռուսներ]

1897 թ – 204 հոգի, որից 1-ը՝ հայ լուսավորչական, 6-ը՝ իսլամ, 197-ը՝ այլ [բողոքական, աղանդավոր, եզդի և այլն] (ցարական Ռուսաստանի առաջին մարդահամար),

1908 թ – 1.483 հոգի,

1914 թ – 366 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի, ռուսներ

1914 թ – 312 հոգի, ըստ արխիվային տվյալների, ռուսներ

1916 թ – 320 հոգի,

1919 թ. – 231 հոգի,

1922 թ – 271 հոգի, բոլորը՝ այլ, [ռուսներ]

1926 թ – 377 հոգի, որից 175-ը՝ հայ, 202-ը՝ ռուս (ԽՍՀՄ առաջին մարդահամար),

1931 թ – 516 հոգի, որից 211-ը՝ հայ, 305-ը՝ ռուս:

Սևան. Հայաստանի զավթված գեղեցկուհին