Այսօր՝ ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի օրը, ՀՀ-Թուրքիա սահմանին գտնվող Նորշեն (նախկինում՝ Խարկով) գյուղում՝ Անիի ավերակների դեմ դիմաց, մոսկվայաբնակ հայ գործարար ընկերների նախաձեռնությամբ, բարձրացվել է ամենամեծ հայկական դրոշը:
21 մետր բարձրության վրա տեղադրված դրոշն ունի 10 մետր երկարություն և 5 մետր լայնություն: Դրոշի մոտ տեղադրվել են խաչքարեր:
Նորշեն գյուղն ունի 1 բնակիչ:
Քաղաքամայր Անին մենք կորցրել ենք 1920 թվականի աշնանը՝ թուրք-հայկական վերջին պատերազմի ընթացքում:
Լուսանկարը՝ Ազատություն ռադիոկայանի












