Կապուտանը 1831-1931-ին. հայ, թաթար/ադրբեջանցի, քուրդ բնակչությունը Հայաստանում

3841

Կոտայքի մարզի Աբովյանի տարածաշրջանի Կապուտան գյուղն այսօր, ըստ մարզպետարանի տվյալների, ունի 1300-ից ավելի բնակիչ:

Գտնվում է մարզկենտրոն Հրազդանից 47 կմ հարավ-արևմուտք, Երևանից 25 կմ հեռավորության վրա, Հատիս լեռան ստորոտին: Սահմանակից է Հատիս, Կոտայք, Ջրաբեր, Ֆանտան, Նուռնուս գյուղերին:

Կապուտանը նախկինում ունեցել է Լեռնավանք, Գյոյքիլիսա անունները: Գյոյիլիսայից Կապուտավան է վերանվանվել է 1935 թվականի հունվարի 3-ին:

Կապուտանի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.

1831 թվական – ավերակ

1873 թվական – 660 հոգի, որից 367-ը՝ հայ, 293-ը՝ թաթար

1886 թվական – 729 հոգի, որից 396-ը՝ հայ, 333-ը՝ թաթար

1897 թվական – 1003 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), որից 579-ը՝ հայ, 424-ը՝ իսլամ

1904 թվական – 801 հոգի

1914 թվական – 1390 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի

1914 թվական – 1211 հոգի, ըստ արխիվային տվյալների

1916 թվական – 1196 հոգի

1919 թվական – 860 հոգի

1922 թվական – 985 հոգի, որից 891-ը՝ հայ, 94-ը՝ թրքո-թաթար

1926 թվական – 1100 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 991-ը՝ հայ, 100-ը՝ թուրք, 9-ը՝ քյուրդ

1931 թվական – 1428 հոգի, որից 1258-ը՝ հայ, 170-ը՝ թուրքական խումբ:

Լուսանկարում՝ Կապուտան գյուղը, Կապտավանք եկեղեցին և Մասիս սարը

Լուսանկարը՝ Անդրանիկ Քեշիշյան AK ֆեյսբուքի էջի