Կուրթան գյուղը, որ հայտնի իր անեկդոտներով, գտնվում է Լոռու մարզի Ստեփանավանի տարածաշրջանում, Ձորագետի աջ ափին:
1831 թվականի տվյալներով, Կուրթանը եղել է Ստեփանավանի տարածաշրջանի ամենամեծ գյուղը 187 բնակիչներով, բոլորը՝ հայ:
Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության համաձայն, Կուրթանն ունեցել է հետևյալ բնակչությունը ըստ տարիների.
1831 թվական – 187 հոգի, բոլորը՝ հայ,
1886 թվական – 1.039 հոգի, որից 1.038-ը՝ հայ, 1-ը՝ այլ,
1897 թվական – 1.159 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), բոլորը՝ հայ,
1914 թվական – 1.730 հոգի,
1916 թվական – 1.552 հոգի,
1919 թվական – 1.838 հոգի,
1922 թվական – 1.378 հոգի,
1926 թվական – 1818 հոգի, (ԽՍՀՄ առաջին մարդահամար), բոլորը՝ հայ,
1926 թվական – 2.246 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար)
1931 թվական – 2.317 հոգի, բոլորը՝ հայ:
Խորհրդային տարիներին, ըստ մարդահամարների, Կուրթանն ունեցել է.
1939 թվական – 2.297 հոգի,
1959 թվական – 2.143 հոգի,
1979 թվական – 1.818 հոգի:
Կուրթանի հարևանությամբ, Հնեվանի ձորում է գտնվում միջնադարյան քաղկեդոնեական Հնեվանք եկեղեցական-վանական համալիրը:
1831 թվականի տվյալներով՝ այսօրվա Լոռու մարզի Ստեփանավանի շրջանում եղել է բնակեցված 14 գյուղ 1.251 ընդհանուր բնակչությամբ, որից 1.140-ը՝ հայեր, 111-ը՝ մուսուլմաններ:
Խորհրդային Հայաստանի Ստեփանավանի շրջանը կազմավորվել է 1930 թվականի սեպտեմբերի 9-ին։
https://www.aniarc.am/2020/03/11/stepanavan-1831-korkotian/












