Կարսից, Սարիղամիշից, Իգդիրից Ամանորի շնորհավորանքներ վարչապետ Խատիսյանին. 1920թ

2316

Հայաստանի Վարչապետ Ալեքսանդր Խատիսյանը Ամանորի առիթով շնորհավորանքներ է ստացել զորավարներ Նազարբեկյանից ու Քիշմիշյանից, կապիտան Հակոբյանից, գեներալ մայոր Հախվերդյանից, զորավար Խաչատուրյանից (Ալեքսանդրապոլ), Համազասպից (Նոր Բայազետ), գնդապետ Միրիմանյանից   (Սարիղամիշ), զորախմբի պետ Մխիթարյանից (Իգդիր), գեներալ մայոր Հովսեփյանից (Կարս):

Կարսից գեներալ մայոր Հովսեփյանը 1920-ի հունվարի 1-ին Խատիսյանին գրել է.

Ես և 2-րդ հետևակ վաշտի զորքը՝ լցված Հայրենիքի սիրո զգացմունքով, Նոր տարվա առաջին օրը շնորհավորելով, ուղարկում ենք մեր կառավարությանը ամենաբարի ցանկություններ՝ վերջնականապես ամրապնդելու մեր ազատությունը և վերականգնելու մեր քայքայված երկիրը: Սպաներն ու զինվորները՝ համակված կառավարության գաղափարներով, չնայած ցրտին ու քաղցին և հայ զինվորի ու սպայի կրած չտեսնված զրկանքներին, պատրաստ են կառավարության հենց առաջին իսկ կոչին զոհելու իրենց կյանքը:

1920թ. դեկտեմբերի 31-ին Կարսից գնդապետ Խալմկովը Խատիսյանին գրում է.

Ղարսի հրետանային զորաբանակի սպաներն ու զինվորները շնորհավորում են Նոր տարին, առողջություն և ուժ ենք ցանկանում՝ շարունակելու Ձեր արդյունավետ գործունեությունը հօգուտ Հայրենիքի և մեր հանրապետության բազմաչարչար ժողովրդի:

Յառաջ օրաթերթ, ՀՅԴ պաշտոնաթերթ, թիվ 3, հունվարի 4, 1920 թ.

Լուսանկարում՝ վարչապետ Խատիսյանը և զորավար Նազարբեկյանը Սարիղամիշում, 1919թ. աշուն