Հայկական թագավորություններից առաջինը, որ ուներ դրոշ, զինանշան, իսկ նրա արքաները դրամ էին հատում, Արտաշեսյաններն էին (մ. թ. ա. 189-մ.թ. 1 թվական):
Արտաշեսյանների արքայացանկը.
Արտաշես Ա, մ. թ. ա. 189- մ. թ. ա. 160
Արտավազդ Ա, մ. թ. ա. 160 – մ. թ. ա. 115
Տիգրան Ա, մ. թ. ա. 115 – մ. թ. ա. 95
Տիգրան Բ, մ. թ. ա. 95- մ. թ. ա. 55
Արտավազդ Բ, մ. թ. ա. 55- մ. թ. ա. 34
Արտաշես Բ, մ. թ. ա. 30- մ. թ. ա. 20
Տիգրան Գ, մ. թ. ա. 20- մ. թ. ա. 8
Տիգրան Դ և Էրատո, մ. թ. ա. 8- մ. թ. ա. 1


Արտաշեսյանների արքաներից առաջինը դրամ՝ պղնձե մետաղադրամներ, հատվել է Տիգրան Ա-ի (մ.թ.ա. 123-96 թթ.) օրոք:


Տիգրան Մեծի օրոք հատվել են արծաթե և պղնձե մետաղադրամներ՝ Արտաշատի ու Տիգրանակերտի դրամահատարաններում, ինչպես նաև Սիրիայի քաղաքներում՝ Անտիոքում, Դամասկոսում: Հայաստանում հատված դրամների վրա գրված է «Արքայից արքայի Տիգրանի» գրությունը, իսկ Անտիոքում, Դամասկոսում՝ «Արքայի Տիգրանի»: Մետաղադրամների դիմերեսին Տիգրան Մեծի դիմապատկերն է դեպի աջ: Ատամնավոր թագի վրա պատկերված են Արտաշեսյանների տոհմի խորհրդանշանները՝ ութ ճառագայթով աստղը (արև), որի երկու կողմում արծիվներ են: Արծիվները պատկերված են շրջված դիրքով, սակայն նայում են միմյանց: Դարձերեսին առկա են դիցաբանական կամ խորհրդանշական պատկերներ, ինչպես նաև արքայի անունն ու տիտղոսը հունարեն գրերով:

Դրամներ հատվել են նաև Տիգրան Մեծից հետո: Արտավազդ Բ-ի ժամանակ հատված արծաթյա դրամի վրա պատկերված է քառաձի մարտակարգ և աստվածուհի Նիկեն: Արտաշեսյան վերջին՝ Տիգրան Դ-ի ժամանակ հատված դրամի վրա նաև Էրատո թագուհու պատկերն է: Էրատոն եղել է Տիգրան Դ-ի քույրը, և եղբոր հետ միասին է կառավարել երկիրը:


Տեքստը և լուսանկարները՝ ինտերնետի բաց աղբյուրների
Քարտեզը՝ Հայաստանը Տիգրան Մեծի օրոք












