Ջորջ Սորոսը և Հայաստանում ու աշխարհում Բաց հասարակության հիմնադրամները. ՍիվիլՆեթ

2570

Տեսանյութը պատրաստել է ՍիվիլՆեթը, իսկ տեքստը վերցրել ենք Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կայքից

Բաց հասարակության հիմնադրամները հիմնադրվել է աշխարհի խոշորագույն բարերարներից մեկի՝ Ջորջ Սորոսի կողմից, ով 1984 թ.-ից ի վեր ֆինանսական շուկաներում ձեռք բերված իր սեփական ունեցվածքից 14 միլիարդ ԱՄՆ դոլար է նվիրաբերել:

Բաց հասարակության հիմնադրամները ողջ աշխարհում աջակցություն է ցուցաբերել այն անհատներին ու կազմակերպություններին, որոնք պայքարում են արտահայտման ազատության, թափանցիկության, հաշվետու կառավարության համար, ինչպես նաև այն հասարակություններին, որոնք խթանում են
արդարության ու հավասարության հաստատումը: Այս բարեգործությունը հաճախ ուղղված է եղել նրանց, ովքեր խտրականության են ենթարկվում միայն իրենց ինքնության պատճառով, ինչպես օրինակ` Եվրոպայի գնչուները և հասարակության մեծամասնությունից դուրս մղված անձիք:

Սորոսն անձամբ կրել է նման անհանդուրժողականության դրսևորումներ: Ծնված լինելով 1930 թ. Հունգարիայում` նա վերապրել է երկրի նացիստական բռնազավթումը, որը հանգեցրեց Հունգարիայում բնակվող ավելի քան 500 000 հրեաների սպանությանը:

1947 թ.-ին, երբ իշխանության եկան կոմունիստները, Սորոսը հեռացավ Բուդապեշտից` մեկնելով Լոնդոն, ապա ներգաղթեց Միացյալ
Նահանգներ` մուտք գործելով ֆինանսների ու ներդրումների աշխարհ, որտեղ նրան վիճակված էր մեծ կարողության տեր դառնալ:

Սորոսն իր բարեգործական գործունեությունը սկսել է 1979 թ.-ին` կրթաթոշակներ տրամադրելով ռասայական խտրականության ենթարկվող սևամորթ հարավաֆրիկացիներին:

1980-ական թվականներին նա օժանդակել է տեսակետների բաց փոխանակմանը կոմունիստական Հունգարիայում:

Բեռլինի պատի անկումից հետո նա ձգտել է ամրապնդել ժողովրդավարական գործընթացներն ու հաստատությունները ողջ Արևելյան և Կենտրոնական Եվրոպայում:

Սառը պատերազմի ավարտից հետո նա իր բարեգործական գործունեությունն ընդլայնեց նաև Միացյալ Նահանգներում, Աֆրիկայում և Ասիայում` օժանդակելով բազմատեսակ նոր գործողությունների, որոնք ուղղված էին առավել հաշվետու, թափանցիկ և ժողովրդավարական հասարակությունների ստեղծմանը:

ՀԱՄԱՌՈՏ ՏՎՅԱԼՆԵՐ

9 ՓԱՍՏ ԲԱՑ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

1. Ներկայումս Հիմնադրամները ներառում են քսաներեք ազգային և տարածաշրջանային Հիմնադրամներ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր տեղական տնօրենների խորհուրդը, որի անդամները վերահսկում են աշխատանքները և սահմանում ֆինանսավորման գերակայությունները՝ տեղական կարիքների համաձայն:

2.Առաջին հիմնադրամը հիմնվել է Հունգարիայում՝ 1984 թ.-ին, իսկ նորագույնը` Մյանմարում՝ 2016 թ.-ին:

3. Հիմնադրամները, գործընկեր կազմակերպությունների մեծ մասին տրամադրում են ֆինանսավորման ոչ ավել քան 33%-ը, որպեսզի ապահովվի նրանց ինքնավարությունը և ստեղծվի կայուն ֆինանսական հիմք` հետագա գործողությունների համար:

4. Հիմնադրամներն երկրորդ խոշորագույն մասնավոր բարեգործական կազմակերպությունն է «Բիլ և Մելինդա Գեյթս» հիմնադրամից հետո: ԱՄՆ-ի հաջողված գործարարների կողմից բարեգործության այս շարունակական ավանդույթը սկիզբ է առել այնպիսի անձանցից, ինչպիսիք են՝ Էնդրյու Կարնեգին, Ռոքֆելլեր և Ֆորդ ընտանիքները:

5. Հիմնադրամները հանդիսանում է Եվրոպայի գնչու փոքրամասնությանն ուղղված նախաձեռնությունների ամենախոշոր մասնավոր ֆինանսավորողը:

6. Սկսած 1993 թ.` մենք տասնյակ միլիոնավոր դոլարներ ենք տրամադրել մարդասիրական օգնության և օժանդակության ծրագրերին, որոնք իրականացվել են նախկին Հարավսլավիայի երկրներում պատերազմների ընթացքում և հատկապես պաշարված Սարաևոյում:

7. Սկսած 1996 թ.-ից՝ մենք աշխատում ենք Միացյալ Նահանգներում։ ԱՄՆ-ի մեր ծրագրերը կազմում են մեր ֆինանսավորման աշխատանքների մոտ 17%-ը և ներառում են աջակցություն քրեական արդարադատության համակարգի բարեփոխումներին և թմրամիջոցների մասին օրենքներին, ժողովրդավարական մասնակցության ամրապնդմանը և ներգաղթի մարդասիրական օրենքների խթանմանը:

8. Կրկին ու կրկին, Հիմնադրամները մասնակցել է վիճահարույց հարցերի շուրջ քաղաքականության քննարկումներին, որոնցից թերևս այլ ֆինանսավորողները խուսափում են: Մենք հպարտ ենք աշխատել այն մարդկանց հետ, ովքեր մերժվում են հասարակության կողմից` միայն իրենց ինքնության պատճառով:

9. Մեր անունն արտացոլում է մեր փիլիսոփայության հիմնադրի` Կառլ Պոպպերի ազդեցությունը: Իր Բաց հասարակությունը և նրա թշնամիները գրքում Պոպպերը պնդում է, որ ոչ մի փիլիսոփայություն կամ գաղափարախոսություն ճշմարտության վերջնական դատավորը չէ, և հասարակությունները կարող են բարգավաճել միայն այն ժամանակ, երբ թույլ տան ժողովրդավարական կառավարում, արտահայտման ազատություն և անհատական իրավունքների նկատմամբ հարգանք:

Աղբյուրը՝
http://www.osf.am/about-company/open-society-foundations/?lang=am