Վանիկ Գրիգորյանը, Սոս Չիլինգարյանը և Նարեկ Ղարախանյանը միացել են «Դովեղ» ֆուտբոլային ակումբին

813

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Նոյեմբերյանի «Դովեղ» ֆուտբոլային ակումբին միացել են երեք պատանի ֆուտբոլիստներ՝ Վանիկ Գրիգորյանը, Սոս Չիլինգարյանը և Նարեկ Ղարախանյանը:

Երեքն էլ խաղացել են «Կողբ» հիմնադրամի կողմից ֆինանսավորված, Կողբ համայնքի «Զիկատար» ֆուտբոլային թիմում:

Ապրիլի 18-ին Նոյեմբերյանում կայանալիք «Դովեղ-03» – «Ալաշկերտ-03» խաղում երեքն էլ հայտավորված են մեր թիմի մեկնարկային կազմում:

Բագրատաշեն համայնքի դպրոցի պատանի Վանիկ Գրիգորյանը առաջին հանդիպումն է անցկացնելու մեր թիմի կազմում, իսկ Սոս Չիլիգարյանը՝ Բերդավանից, և Նարեկ Ղարախանյանը՝ Կողբից, մասնակցել են նախորդ խաղին՝ դառնալով մեկական գոլի հեղինակ:

«Դովեղ» ակումբը տեղեկացնում է, որ հաջորդ՝ 2019-2020 թթ. Հայաստանի ֆուտբոլի մինչև 17 տարեկանների պատանեկան առաջնության Ա ենթախմբում ներկայացված է լինելու նոր, համալրված թիմով:

Բացի այդ, մեր պատանի՝ 16-17 տարեկան ֆուտբոլիստները հայտավորվելու են ֆուտբոլի Հայաստանի 2019-2020 թթ. Առաջին խմբի առաջնությանը նախապատրաստվող «Դովեղ» թիմում: