Աննա Հակոբյան․ Հայաստանում քաղցկեղը «տապալելու» համար ջանք չենք խնայելու

1112

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը իր ֆեյսբուքի էջում թողել է հետևյալ գրությունը․

Փետրվարի 4-ը քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է: Ամբողջ փետրվար ամիսը շատ երկրներ նվիրում են քաղցկեղի խնդրին՝ խոսում այս հիվանդության կանխարգելման, վաղ ախտորոշման, արդյունավետ բուժման հրամայականների մասին: #CityofSmile հիմնադրամի գործունեության շրջանակներում ջանք չենք խնայելու նպաստելու մեր երկրում այս հիվանդության «տապալմանը»:

Քաղցկեղը Հայաստանում պետք է դառնա հերթական հիվանդություն, որով հիվանդանալը դեռ ոչինչ չի նշանակում, եւ Հայաստանում պետք է ստեղծվեն բոլոր պայմանները, որպեսզի այս հիվանդությամբ ախտորոշված քաղաքացիները ստիպված չլինեն փախստականների ճամբարներում բնակվել, բարձր մակարդակի բուժում ստանալու համար: